BlueSpice
ԲլուՍպայս (BlueSpice), ազատ վիքի ծրագրակազմ է՝ հիմնված ՄեդիաՎիքի շարժիչի վրա և արտոնագրված GNU-ի հանրային լիցենզիայով։ Այն հատուկ մշակվել է ընկերությունների համար՝ որպես ՄեդիաՎիքիի ձեռնարկատիրական վիքի տարբերակ, և օգտագործվում է ավելի քան 150 երկրներում։
Ազատորեն հասանելի «ԲլուՍպայս ֆրի» (BlueSpice free) տարբերակը համարվում է ընկերություններում գիտելիքների կառավարման ամենատարածված վիքի համակարգչային ծրագրերից մեկը[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական Հալո Վելտ (Hallo Welt!) ընկերությունը 2007 թվականից ի վեր աշխատում է ՄեդիաՎիքիի հիմքով բաց կոդով վիքիի մշակման վրա։ Հետագայում ստեղծված ԲլուՍպայս ծրագրակազմի հիմքերը սկիզբ են առնում «Միջազգային բիզնես մեքենաների» (IBM) տեխնիկական տնօրեն Գունտեր Դյուկի նախաձեռնությունից, ով 2007 թվականին Ամերիկյան տեխնոլոգիական հսկա՝ «Միջազգային բիզնես մեքենաների» գերմանական դուստր ձեռնարկության համար նախաձեռնեց ընկերության ներքին վիքի՝ «բլուպեդիա» անվանմամբ[3]։ Բլուպեդիա նախագծի մոդելը Վիքիպեդիան էր, և, համապատասխանաբար, հարթակը հիմնված էր ՄեդիաՎիքիի վրա։ Այնուամենայնիվ, ամենօրյա աշխատանքի ընթացքում օգտագործվող ծրագրակազմի նկատմամբ լրացուցիչ պահանջներ առաջացան։ Սա հանգեցրեց մի ընկերության հիմնադրմանը, որը ապագայում կմշակեր և կապահովեր բացակայող գործառույթները։
2011 թվականին Հալո Վելտ ընկերությունը որոշեց հրապարակել իր վիքին որպես ազատ և բաց կոդով ծրագրակազմ։ ՄեդիաՎիքիի համար նախատեսված ԲլուՍպայսի կայուն տարբերակը թողարկվեց 2011 թվականի հուլիսի 4-ին[4]։ Այդ պահից սկսած՝ ծրագրի անվճար ներբեռնումը հասանելի դարձավ ՍորսՖորջ (SourceForge) հարթակում[5]։ Ծրագրակազմի հիմնական առանձնահատկությունը WYSIWYG (ինչ տեսնում ես, այն էլ ստանում ես) խմբագրիչի առկայությունն էր, որն այդ ժամանակ հիմնված էր ԹայնիԷմՍիԻ (TinyMCE) խմբագրիչի վրա[6]։
2013 թվականի աշնանը Հալո Վելտը թողարկեց ամբողջությամբ վերամշակված ԲլուՍպայս 2 տարբերակը[7]։ Ըստ ԲլուՍպայսի մշակողների՝ այս թողարկման նպատակն է ԲլուՍպայսը հասանելի դարձնել ՄեդիաՎիքիի համաշխարհային համայնքի անկախ մշակողների համար և ապահովել բազմալեզու տարբերակներ[8]։
2014 թվականին ՄեդիաՎիքիի համար նախատեսված ԲլուՍպայսը դարձավ Translatewiki.net-ի նախագիծ[9]։ 2015 թվականի հունվարին մշակողները հայտարարեցին, որ անցում են կատարելու բաժանորդագրության մոդելի[10]։
2017 թվականից ի վեր ծրագրակազմը տրամադրվում է Docker կոնտեյներների տեսքով։
Ֆունկցիոնալություն և տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոնողական համակարգ (Բաց որոնում)
- PDF արտահանում անհատական ձևանմուշներով
- Թույլտվությունների կառավարիչ
- Որակի վերահսկման աշխատանքային հոսքեր (Pro տարբերակ)
- Drawio խմբագրիչ (Pro տարբերակ)
- Գրքի նավարկում (Pro տարբերակ)
ԲլուՍպայսը գրված է PHP ծրագրավորման լեզվով և օգտագործում է MySQL, Nginx, Tomcat ու MongoDB (համատեղ խմբագրման համար)։ ԲլուՍպայսը թողարկվում է մեկ անվճար և երկու վճարովի տարբերակներով։ Անվճար տարբերակը ՄեդիաՎիքիին ավելացնում է ավելի քան 50 ընդլայնում[11], հիմնականում հետևյալ ոլորտներում.
- Խմբագրում. Տրամադրվում է MediaWiki VisualEditor-ի մի տարբերակ, որը, ի տարբերություն բնօրինակի, ներառում է լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են փաստաթղթերի վերբեռնման կամ դինամիկ բովանդակության տեղադրման ավելի պարզեցված ընթացակարգը։ Նոր էջերի ստեղծմանը նպաստում է էջերի կաղապարների առկայությունը։
- Որոնում և նավարկություն. Ընդլայնված որոնումը (OpenSearch) առաջարկում է որոնման բարելավված հնարավորություններ, օրինակ՝ բազմակողմանի որոնում։ Որոնման արդյունքները կարող են հետագայում տեսակավորվել կամ զտվել ըստ կատեգորիայի, անվանատարածքի, հեղինակի, տվյալների տեսակի և այլնի։ Բոլոր վերբեռնված տեղական ֆայլերը նույնպես ամբողջությամբ ինդեքսավորվում են։ Մյուս տարածված գործառույթներից են ավտոմատ լրացումըև որոնումը՝ տեքստը մուտքագրելուն զուգընթաց։
- Կառավարում. Օգտատերերի, անվանատարածքների, խմբերի, իրավունքների և կարգավորումների հարմարավետ կառավարում։
Լիցենզավորում և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲլուՍպայսի բաշխումների բոլոր ընդլայնումները տարածվում են բաց կոդով լիցենզիաներով։ Հալո Վելտի կողմից գրված ֆունկցիաները հրապարակված են GPLv3 լիցենզիայով[11]։
Անվճար տարբերակը հասանելի է ներբեռնման համար՝ որպես սերվերային դասական տեղադրման փաթեթ կամ որպես Docker պատկեր, ընդ որում՝ BlueSpice free-ն ամենամեծ տարածումն ունի Docker-ի պաշտոնական տարբերակի միջոցով (երեք տարում ավելի քան 1 միլիոն ներբեռնմամբ)[12]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Տարբերակ | Թողարկման ամսաթիվ | Նշանակալի փոփոխություններ |
|---|---|---|---|
| ԲլուՍպայս
5 |
5.1-5.2 | 2025 թվականի հունիսի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 26-ը | Օգտատիրոջ էջի նոր դիզայն, PDF արտահանման նոր պրոցեսոր՝ հասանելիության բարելավված աջակցությամբ, և էջերի բարելավված կառուցվածքներ մի շարք հատուկ էջերի համար։
Pro տարբերակ. վերամշակված BPMN գործընթացների տրամագրեր, ակնթարթային (ad-hoc) թարգմանություններ, թարգմանությունների փոխանցում վիքի-ֆերմայի ներսում գտնվող վիքիների միջև, բլոգի վերանայված ֆունկցիոնալություն, մեկնաբանությունների հոսքեր[13]։ 5.2 տարբերակից սկսած՝ արհեստական բանականության (AI) ֆունկցիոնալության ինտեգրում, ինչպիսին է ChatBot-ը՝ տարբեր ընդլայնումների միջոցով։ |
| ԲլուՍպայս 4 | 4.1 - 4.5 | 2022 թվականի հունվարի 19-ից մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը | Discovery ադապտիվ տեսք, OpenSearch որոնողական համակարգ, նշումների և առաջադրանքների ֆունկցիոնալություն, բովանդակության տարրեր VisualEditor-ում, մենյուի խմբագրման ինտերֆեյս, գլխավոր էջի ձևանմուշներ։
Word ֆայլերի ներմուծման (ԲլուՍպայս Pro) վերբեռնում, ֆայլերի կցորդների թեգ, Օբյեկտային-կողմնորոշված JavaScript-ի վրա հիմնված երկխոսության պատուհաններ, աշխատանքային հոսքերի բարելավված գործողություններ, ՖլեքսիՍքին (FlexiSkin) ֆունկցիա, Բիզնես գործընթացների մոդելավորման և նոտացիայի տրամագրերի ներդրում, երկփուլանի վավերացում, բարելավված կապակցվածություն, կառուցվածքավորված տվյալների ներմուծման աջակցություն[14]։ |
| ԲլուՍպայս 3 | 3.0 -
3.1 |
2018 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 19-ը | Կալումմա (Calumma) ադապտիվ տեսք, վերանայված վերնագրի հատված և նավարկում, որոնման արդյունքների գնահատման բարելավում, աղյուսակների ձևաչափման բարելավում, փաստաթղթերի ներդրման բարելավում, Nginx վեբ-սերվերի աջակցություն, էկրանային ընթերցող սարքերի բարելավված աջակցություն, ԲլուՍպայս ռեպոզիտորիաների թողարկում, BlueSpice free-ի հանրային Docker պատկեր։
Դերերի վրա հիմնված թույլտվություններ, Գրացուցակների հասանելիության թեթև արձանագրության (LDAP) և Անվտանգության պնդումների մակնշման լեզվի (SAML) համար վերամշակված վավերացման համակարգ, սոցիալական քննարկումներ և բլոգեր, Elasticsearch-ի վրա հիմնված ընդլայնված որոնում[15]։ |
| ԲլուՍպայս 2 | 2.22.0 - 2.27.2 | 2013 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը | Վերամշակված տեսք, Վիզուալ Խմբագրիչի ինտեգրում, «Տեղադրել ձևանմուշներ» գործառույթ, վերանայված թույլտվությունների կառավարիչ, համակցված ծանուցումներ, մեկ հպումով ստորագրություններ, քարտեզների ինտեգրում, ֆայլերի ավելի լավ կառավարում, կատեգորիաների կառավարիչ, վերանայում իմաստային հատկություններով, էջերի նշանակումներ, Showtime տեսանվագարկիչ և ընթերցման հաստատումներ։
Լիարժեք համատեղելիություն ՄեդիաՎիքի1.27-ի հետ, WikiFarm փաթեթի բարելավումներ, SemanticMediaWiki-ի ինտեգրում, միջազգայնացման նոր համակարգ, FlexiSkin, գործիքավահաններ։ ՄեդիաՎիքիի և ԲլուՍպայսի համար ինտեգրված փաթեթային տեղադրիչ, MobileFrontend-ի աջակցություն, Մեմքեշդի (memcached) աջակցություն, վերամշակված տեղայնացում, համատեքստային մենյուներ։ |
| ԲլուՍպայս 1 | 1.1 | 2012 թվականի մարտի 15 | Արդյունավետություն բարելավումներ, PostgreSQL և Oracle տվյալների բազաների աջակցություն |
| հիմնական | 2010 թվականի նոյեմբերի 17 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Figura, Maria; Gross, Daphne (2013 թ․ հունիսի 13). «Die Qual der Wiki-Wahl. Wikis für Wissensmanagement in Organisationen» (գերմաներեն). Pumacy Technologies AG. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Loschwitz, Martin (2022 թ․ հուլիս). «Spice Is Nice. Exploring the BlueSpice wiki tool». linux-magazine.com. Վերցված է 2023-03-13-ին.
- ↑ Dueck, Gunter (2008 թ․ հունիս). «Bluepedia». Informatik-Spektrum. Heidelberg: Springer. 31 (3): 262–269.
- ↑ Eckenfels, Mela (2011 թ․ նոյեմբեր). «Spicy: BlueSpice for MediaWiki». Linux Magazine. Munich: Linux New Media (132): 28–31. Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-18-ին.
- ↑ «Download BlueSpice». Sourceforge.net. Վերցված է 2013-07-11-ին.
- ↑ Bailey, Matt (2013 թ․ սեպտեմբերի 12). «BlueSpice (fixing MediaWiki)». Nerdnuts.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Huber, Mathias (2013 թ․ նոյեմբերի 27). «Blue Spice 2: Enterprise-Wiki generalüberholt» (գերմաներեն). Linux Magazin. Արխիվացված օրիգինալից 2013-12-01-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Heigl, Richard (2013 թ․ սեպտեմբերի 4). «BlueSpice 2: The new version coming up later this year!». BlueSpice News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Muggli, Stephan (2014 թ․ դեկտեմբերի 9). «Translatewiki.net: BlueSpice for MediaWiki project». BlueSpice News. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «New model for BlueSpice». blog.bluespice.com. Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին. Վերցված է 2015-03-16-ին.
- 1 2 «BlueSpice Software Catalogue». BlueSpice Helpdesk. Վերցված է 2023-05-13-ին.
- ↑ «bluespice/bluespice-free». dockerhub. Docker Inc. Վերցված է 2023-05-13-ին.
- ↑ «BlueSpice 5 release history». en.wiki.bluespice.com (անգլերեն). Վերցված է 2025-10-29-ին.
- ↑ «BlueSpice 4 release history». en.wiki.bluespice.com. Վերցված է 2023-12-11-ին.
- ↑ «BlueSpice 3 release history». bs3-en.wiki.bluespice.com. Վերցված է 2025-10-30-ին.