close
Jump to content

Շիքագո թրիբյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Chicago Tribuneից)
Chicago Tribune
Ամերիկյան օրաթերթ Խմբագրել Wikidata
պատկերանիշ Խմբագրել Wikidata
օրաթերթ, թերթ Խմբագրել Wikidata
Ստեղծում10 հունիսի 1847 Խմբագրել Wikidata
ՀիմնադիրJames Kelly Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Քաղաքական կողմնորոշումԱՄՆ Հանրապետական կուսակցություն Խմբագրել Wikidata
ՍեփականատերTribune Publishing, Tribune Media Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՉիկագո Խմբագրել Wikidata
ՆախորդողըChicago Daily Tribune Խմբագրել Wikidata
ՀրատարակիչTribune Publishing Խմբագրել Wikidata
Հրատարակման վայրՉիկագո Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Newspaper formatbroadsheet Խմբագրել Wikidata
ՊարգևներPhilip Meyer Journalism Award Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.chicagotribune.com Խմբագրել Wikidata
Pub­li­ca­tion interval1 օր Խմբագրել Wikidata

«Շիքագո Թրիբյուն» (անգլ.՝ Chicago Tribune) Չիկագոյում և Ամերիկյան Միջին Արևմուտքում ամենատարածված թերթ[1][2]։ Չնայած 1920-ականներին ընդունված «աշխարհի ամենամեծ թերթը» կարգախոսին, «Շիքագո Թրիբյունը» մնում է հիմնականում տարածաշրջանային հրատարակություն։

«Թրիբյուն աշտարակը», որտեղ թերթի խմբագրությունը զբաղեցրել է 1925-ից մինչև 2018 թվականը

Թերթը հիմնադրվել է 1847 թվականին և ութ տարի անց գրեթե սնանկացել է, որից հետո այն գնվել է կանադացի ձեռներեց Ջոզեֆ Մեդիլի և հինգ գործընկերների կողմից։ Հրատարակությունն իր անունը ձեռք է բերել Ամերիկյան քաղաքացիական պատերազմի լուսաբանման շնորհիվ։ 1850-ականների վերջին թերթը դարձել է աբոլիցիոնիզմի ձայն։ Մեդիլը մնացել է թերթի հրատարակիչը մինչև 1899 թվականը և ձեռք է բերել այնպիսի ազդեցություն, որ ընտրվել է Շիքագոյի քաղաքապետ։ 1874 թվականին Մեդիլը ձեռք է բերել «Թրիբյունի» վերահսկիչ բաժնեմասը և մնացել է դրա հրատարակիչը մինչև իր մահը։

1914 թվականին թերթի սեփականությունն անցել է Մեթիլի թոռ՝ գնդապետ Ռոբերտ Մակքորմիկին, որը հրաժարվել է թերթի նախկինում առանձնահատուկ լիբերալիզմից։ Մակքորմիքը պաշտպանում էր Միացյալ Նահանգների մեկուսացումը արտաքին աշխարհից Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և խստորեն քննադատում էր Ռուզվելտի վարչակազմը: Մինչև 1925 թվականը նա հրատարակությունը համատեղ ղեկավարում էր իր զարմիկ Ջոզեֆ Մեդիլ Փիթերսոնի հետ, բայց ավելի ուշ միանձնյա վերահսկողությունը ստանձնեց, երբ նրա զուգընկերը հեռացավ՝ դառնալով Նյու Յորքի հրատարակչության խմբագիր: Նա Ֆրանկլին Ռուզվելտի և Դուայթ Այզենհաուերի կրքոտ հակառակորդն էր: Մակքորմիքը մահացավ 1955 թվականին: Նրա մահից հետո հրատարակությունը փոխեց իր խմբագրական քաղաքականությունը և սկսեց լուսաբանել Շիքագոյի և Ամերիկայի Միջին Արևմուտքի կյանքը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը և հասարակական կյանքը: 1960-ականների վերջին, հրատարակիչ Հարոլդ Գրումհաուսի (1969-73) և խմբագիր Քլեյթոն Կիրկպատրիկի (1969-79) ղեկավարությամբ, հրատարակության պահպանողական դիրքորոշումը մեղմացավ և հավասարակշռվեց:

2002 թվականին հրատարակությունը երիտասարդների համար թողարկեց անվճար դեղահաբային հավելված՝ RedEye:

2008 թվականին ընկերությունը վաճառվեց ամերիկացի միլիարդատեր Սեմյուել Զելին 8.2 միլիարդ դոլարով[3].:

«Շիքագո Թրիբյունը» «Թրիբյուն» ընկերության մեդիա կոնգլոմերատի միջուկն էր։ 2014 թվականին հրատարակչական բաժինը առանձնացավ որպես առանձին ընկերություն, և «Թրիբյուն» ընկերությունը դարձավ նորաստեղծ «Թրոնկ, Ինկ.»-ի մաս[4]։

Հրատարակչության լրագրողներն ու աշխատակազմը արժանացել են լրագրության համար Պուլիցերյան 27 մրցանակի։[8] 2016 թվականի նախագահական ընտրություններում նա աջակցել է Լիբերտարիան կուսակցության թեկնածու Գարի Ջոնսոնին[5][6]:

Նշանավոր աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարթա Դոդ՝ ամերիկացի լրագրող և հրապարակախոս։ Էդվարդ Ուիլյամ Դոդի դուստրը, ով Ֆրանկլին Ռուզվելտի օրոք ԱՄՆ դեսպանն էր Գերմանիայում։ Նա աշխատել է թերթում որպես գրական խմբագրի օգնական։ Ամուսնու հետ միասին լրտեսել է Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ։ Նա մահացել է 1990 թվականին Պրահայում[7]:
  • Մայքլ Ռոյկո՝ թերթի սյունակագիր, որը գրել է մոտ 8000 հոդված, որոնցից շատերը հրատարակվել են որպես գրքեր։ Մայքլին նվիրված են երկու կենսագրություններ։ Նա աշխատել է թերթում 1984 թվականից։ Մահացել է 1997 թվականին[8]։
  • Քլարենս Փեյջ՝ 1989 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, կես դար աշխատել է լրագրության ոլորտում։ Շիքագոյի լրագրության փառքի սրահի անդամ լինելով՝ նա հրատարակության համար գրել է ոստիկանության, կրոնի մասին և նույնիսկ աշխատել է որպես ռոք քննադատ։ 1976 թվականին նա ուղարկվել է Աֆրիկա որպես թղթակից։ 1980-ից 1986 թվականներին նա աշխատել է հեռուստատեսությունում, բայց վերադարձել է «Թրիբյուն» որպես սյունակագիր և խմբագրական խորհրդի անդամ[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Article about resignation of Ann Marie Lipinski Արխիվացված է Հունվար 21, 2017 Wayback Machine-ի միջոցով: in The New York Times
  2. «Circulation numbers for the 25 largest newspapers». The Boston Globe. 2010-10-25. Արխիվացված է օրիգինալից 2011-12-04-ին. Վերցված է 2011-04-05-ին.
  3. «Статья в Нью-Йорк Таймс о Чикаго Трибьюн». Արխիվացված օրիգինալից 2014-08-05-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  4. «Chicago Tribune | History, Ownership, & Facts» (անգլերեն). Encyclopedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2020-02-27-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  5. «Chicago Tribune Pulitzer Prizes». chicagotribune.com. Արխիվացված օրիգինալից 2019-09-07-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  6. «Газета Chicago Tribune поддержала Гэри Джонсона на пост президента США». РИА Новости (ռուսերեն). 2016-09-30. Արխիվացված օրիգինալից 2023-10-21-ին. Վերցված է 2023-10-21-ին.
  7. «Opinion | Martha Dodd's Embassy Eyes Were Bright Red» (անգլերեն). WSJ. Արխիվացված օրիգինալից 2019-06-13-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  8. Rick Kogan. «20 years without the legendary Mike Royko». chicagotribune.com. Արխիվացված օրիգինալից 2019-05-10-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  9. «Биография Кларенса Пейджа, Афро-американская энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2018-12-29-ին. Վերցված է 2019-09-08-ին.
  10. «Ohio native Clarence Page to receive journalism award». AP NEWS. 2018-01-14. Արխիվացված օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2019-09-08-ին.