H&M
H&M | |
|---|---|
| Տեսակ | clothing store chain?, անշարժ գույքով ընկերություն, նորաձևության ապրանքանիշ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
| Հիմնադրված է | հոկտեմբերի 4, 1947 |
| Հիմնադիր | Erling Persson? |
| Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
| Երկիր | |
| Տնօրեն | Karl-Johan Persson? |
| Արդյունաբերություն | մանրածախ առևտուր և fast fashion? |
| Ընդհանուր ակտիվներ | ▲119 մլրդ kr (նոյեմբերի 30, 2018)[2] |
| Հասույթ | ▲210 մլրդ kr (2018)[2] |
| Աշխատողների թիվ | ▲177 000 մարդ (2019)[3] |
| Մայր ընկերություն | Ռամսբերի Ինվեստ |
| Դուստր ընկերություններ | H & M Hennes & Mauritz GBC?, Fabric Scandinavien?, H & M Hennes & Mauritz CZ?, & Other Stories?[4], Collection of Style? և Arket? |
| Սեփականատեր | Ռամսբերի Ինվեստ և Ռամսբերի Ինվեստ |
| Կայք | www2.hm.com |
| Մասնակից է | Accord on Fire and Building Safety in Bangladesh?[5], Better Cotton Initiative?[5], Ethical Trading Initiative?[5] և Partnership for Sustainable Textiles?[5] |
| Բորսա | Ստոկհոլմի ֆոնդային բիրժա |
H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Վեստերոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[6]։ 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը։ Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով։ Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz-ի[6]։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը։ Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ։ Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ)։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[7]։

|
Աֆրիկա
Ասիա |
Եվրոպա
|
Ամերիկա Օվկիանիա
|
Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից։ 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ։
Գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործում է սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով ազդագրեր։ Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[8], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[9]։
| Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը։ - Մարկ Տանգեյտ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/h--m-hennes--mauritz-ab?rid=937959014241-02
- 1 2 Annual Report 2018
- ↑ https://career.hm.com/content/hmcareer/en_se/workingathm/get-to-know-us/our-workplace.html
- ↑ https://hmgroup.com/brands/and-other-stories/
- 1 2 3 4 https://www.textilbuendnis.com/hm-hennes-mauritz-bv-cokg
- 1 2 «H&M: Our-History». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Наше место работы». career.hm.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «High street: H&M Fall 2009 Collection». The Magnificent Rogues (ռուսերեն). blogspot.com. 2009 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «h&m f/w 10». models.com (անգլերեն). models.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)