close
Jump to content

Love Songs

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Love Songs
The Beatles հավաքածու
Թողարկված1977 թվականի հոկտեմբերի 21–ին (ԱՄՆ), 1977 թվականի Նոյեմբերի 19–ին (Մեծ Բրիտանիա)
Ձայնագրված1962–1970, Abbey Road Studios և Apple studios, Լոնդոն
ԺանրՌոք, Ռոքնռոլ
Տևողություն59:05
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Ֆիլ Սպեկթր
Մասնագիտական ակնարկ
The Beatles ալբոմների ժամանակագրություն
Live! at the Star-Club in Hamburg, Germany; 1962 Love Songs The Beatles Collection

Love Songs (հայերեն՝ Սիրո երգեր ), սիրո մասին երգերի կրկնակի հավաքական ալբոմ, որը ձայնագրվել է The Beatles–ի կողմից 1962 թվականից մինչև 1970 թվականը։ Հավաքածուն թողարկվել է Capitol Records լեյբլի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի հոկտեմբերի 21-ին (կատալոգային համարը՝ SKBL-11711) և Parlophone Records լեյբլի կողմից Մեծ Բրիտանիայում 1977 թվականի նոյեմբերի 19-ին (կատալոգային համարը՝ PCSP 721)։ Ալբոմը թողարկվել է նաև Նոր Զելանդիայում (կատալոգային նույն համարով և նույն տպագիր մատրիցայով), EMI-ին պատկանող երկու տարբեր լեյբլներում։ Սկավառակը բարձրացել է մինչև 24-րդ տեղը Billboard 200 ալբոմների չարթում և այնտեղ գտնվել է 31 շաբաթ՝ սկսած 1977 թվականի նոյեմբերի 12-ից[2]։ Ամերիկյան ձայնագրման արդյունաբերության ասոցիացիան (RIAA) հավաստագրել է ալբոմը երեք միլիոն օրինակով վաճառքի համար, չնայած որ հավաստագիրը չեղարկվել էր 1980-ականների վերջին (certified the album with sales of three million units in 2000 even though the compilation was deleted in the late 1980s)[2]։ 1982 թվականին ժողովածուն հրատարակվել է բուլղարական «Բալկանտոն» լեյբլի կողմից Բուլղարիայում և ԽՍՀՄ–ի հանրապետություններում[3]։

Ալբոմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ձայնապնակից, հրատարակության մեջ մտնում է 11 x 11 դյույմ չափսի գրքույկ՝ դրանում տպագրված երգերի տեքստերով, որոնք գեղագրական ձեռագրով ոճավորված են մագաղաթին նմանակող թղթի վրա։ Առաջին մի քանի տպաքանակներում շապիկը նմանակել է արհեստական մաշկը, իսկ The Beatles-ի պատկերները (Ռիչարդ Ավեդոնի 1967 թվականի լուսանկարի վերարտադրումը, որը հրապարակվել է Look Magazine ամսագրում) նմանակել են ոսկե փայլաթիթեղներ։ Սկավառակները որոշ տպաքանակներում պատրաստված են եղել դեղին վինիլից։

Կոմպոզիցիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերը գրված են Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից, բացառությամբ՝

Կողմ 1
No.ԱնվանումՀեղինակ(ներ)Տևողություն
1."Yesterday" 2:03
2."I’ll Follow the Sun" 1:47
3."I Need You"Ջորջ Հարիսոն2:27
4."Girl" 2:30
5."In My Life" 2:24
6."Words of Love"Բադի Հոլի2:02
7."Here, There and Everywhere" 2:22
Կողմ 2
No.ԱնվանումՀեղինակ(ներ)Տևողություն
8."Something"Ջորջ Հարիսոն3:00
9."And I Love Her" 2:28
10."If I Fell" 2:18
11."I’ll Be Back" 2:21
12."Tell Me What You See" 2:35
13."Yes It Is" 2:38
Կողմ 3
No.ԱնվանումՏևողություն
1."Michelle"2:40
2."It's Only Love"1:55
3."You're Going to Lose That Girl"2:16
4."Every Little Thing"2:01
5."For No One"1:59
6."She's Leaving Home"3:37
Կողմ 4
No.ԱնվանումՏևողություն
7."The Long and Winding Road"3:34
8."This Boy"2:12
9."Norwegian Wood (This Bird Has Flown)"2:02
10."You've Got to Hide Your Love Away"2:07
11."I Will"1:46
12."P.S. I Love You"2:02

Չհրապարակված սինգլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Capitol Records-ը սկզբում ցանկանում էր սինգլ թողարկել հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում։ «Ա» կողմում պետք է լիներ «Girl» երգը, իսկ «Բ» կողմում՝ «You're Going to Lose That Girl» երգը։ Սինգլը պետք է դուրս գար Capitol 4506 կատալոգի համարի ներքո։ Սինգլի ծրարը նկարազարդումներով նույնպես տպագրվել է, սակայն սինգլի թողարկումը չեղյալ է հայտարարվել 1977 թվականի հոկտեմբերի սկզբին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Allmusic review
  2. 1 2 Spizer (2007), pp159-162.
  3. «The Beatles - Love Songs (Vinyl, LP, Album) at Discogs». Discogs.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Spizer (2007), p157.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Spizer, Bruce The Beatles Swan Song. — New Orleans: 498 Productions, L.L.C., 2007. ISBN 0-9662649-7-5
  • Penman, Ross The Beatles in New Zealand...a discography. — 2009. ISBN 978-0-47-315155-3
  • Love Songs at Graham Calkin’s Beatles Pages