LevelUp
| Գործունեության տեսակ | Մասնավոր |
|---|---|
| Կայքի տեսակ | Բջջային վճարումներ, Սննդի առցանց պատվիրում (առաքում և վերցում) |
| Հասանելի է | Անգլերենով |
| Լուծարված է | 30 Սեպտեմբերի, 2021 |
| Իրավահաջորդ | Grubhub Direct |
| Գլխամաս | Բոստոն, Մասաչուսեթս, |
| Սպասարկման տարածք | Համաշխարհային |
| Հիմնադիր | Սեթ Պրիբատչ (Seth Priebatsch) |
| Աշխատակիցներ | 200 |
| Կայք | www.thelevelup.com |
| Գրանցում | Պարտադիր |
| Գործարկվել է | 2011 թվականի մարտ |
| Ընթացիկ կարգավիճակ | Ոչ ակտիվ |
LevelUp (անգլ.՝ LevelUp), ամերիկյան հարթակ ռեստորանների համար, որն առաջարկել է բջջային պատվերների համակարգ, QR կոդով վճարումներ և հավատարմության ծրագրերի ու CRM գործիքներ: Այն ստեղծվել է Բոստոնի SCVNGR ստարտափի կողմից։ Grubhub ընկերությունը 2018 թվականի հուլիսին հայտարարել է LevelUp-ը 390 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերելու մասին և գործարքն ավարտին է հասցրել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին[1][2]: LevelUp-ի տեխնոլոգիան ինտեգրվել է Grubhub-ի՝ ռեստորանների համար նախատեսված արտադրանքներում, ներառյալ 2021 թվականին գործարկված Grubhub Direct ինքնասպասարկման հարթակը։ LevelUp-ի առանձին սպառողական հավելվածի գործունեությունը դադարեցվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին[3][4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]LevelUp-ը առաջին անգամ գործարկվել է 2011 թվականի մարտին[5] և իր գործունեության առաջին 3 ամիսների ընթացքում հանդես է եկել որպես ամենօրյա զեղչերի հարթակ[6]: 2011 թվականի հուլիսին LevelUp-ը հրաժարվել է ամենօրյա զեղչերի մոդելից՝ բացառապես կենտրոնանալով բջջային վճարումների ապահովման վրա[7]: 2013 թվականի հուլիսի դրությամբ շուրջ 200,000 օգտատեր և 3,000 ընկերություն կիրառել է LevelUp-ը[8]: 2014 թվականի հոկտեմբերին հարթակից օգտվող խանութների թիվը հասել է մոտ 14,000-ի[9]: 2017 թվականի մայիսին ընկերությունը հայտարարել է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ներգրավելու մասին, ընդ որում՝ այդ ժամանակ Levelup-ից արդեն օգտվել է ավելի քան 50,000 սպասարկման կետ և 200-ից ավել բրենդ[10]:
Համառոտագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]LevelUp բջջային հավելվածը հասանելի է iPhone, անդրոիդ և Windows Phone օպերացիոն համակարգերի համար և գրանցված օգտատերերին հնարավորություն է տվել իրենց դեբետային կամ կրեդիտային քարտերը ապահով կերպով կցել հավելվածում ցուցադրվող անհատական QR կոդին։ LevelUp-ով վճարում կատարելու համար օգտատերերը սկանավորում էին իրենց հեռախոսի QR կոդը համապատասխան տերմինալների միջոցով, որոնք տեղադրված էին LevelUp համակարգն ընդունող տեղական սպասարկման կետերում[11]:
Որոշ առևտրային կետեր, որոնք ընդունում էին LevelUp վճարային համակարգը, օգտատերերին առաջարկում էին նաև դրամական խնայողություններ[12]: Տվյալ սպասարկման կետում առաջին անգամ գործարք կատարելիս օգտատերերին տրամադրվում էին հատուկ զեղչեր: Բացի դա, սպասարկման կետում որոշակի սահմանաչափով գումար ծախսելուց հետո օգտատերերը կարող էին կուտակել «բոնուսային միավորներ», որոնք հնարավոր էր օգտագործել հենց այդ բրենդի խանութներում կամ սրճարաններում[7]:
2016 թվականի հունիսի դրությամբ LevelUp-ը հասանելի էր բիզնեսի համար Բոստոնի[5], Չիկագոյի[11], Վաշինգտոնի, Հյուսիսային Վիրջինյայի, Ֆիլադելֆիայի[7], Սենթ Լուիսի, Նյու Յորքի[7], Ատլանտայի, Սան Ֆրանցիսկոյի[7], Դալասի, Սան Դիեգոյի, Մինեապոլիսի, Մոնտգոմերիի, Քանզաս Սիթիի, Սիեթլի և Ուիլմինգթոնի (Հյուսիսային Կարոլինա) տարածաշրջաններում։
2018 թվականի սկզբին ընկերությունը հայտարարեց Broadcast գործիքի թողարկման մասին: Այն ռեստորանային բրենդներին հնարավորություն էր տալիս ներգրավել նոր հաճախորդների՝ թույլ տալով նրանց ծանոթանալ ընթացիկ գնացուցակին, նախապես պատվերներ կատարել և վճարել անմիջապես մեծ լսարան ու բարձր հաճախելիություն ունեցող այնպիսի հավելվածներից, ինչպիսիք են ֆեյսբուք-ը, Messenger-ը, Yelp-ը, Foursquare-ը, Amazon Alexa-ն և Chase Pay-ը[13]:
2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ LevelUp հավելվածն այլևս հասանելի չէ[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ha, Anthony (2018 թ․ հուլիսի 25). «Grubhub acquires payments and loyalty company LevelUp for $390M». TechCrunch.
- ↑ «Grubhub Completes Acquisition of LevelUp» (Press release). Grubhub Newsroom. 2018 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ «Grubhub Unveils Grubhub Direct, a Commission-Free Platform to Help Restaurants Reach Loyal Diners and Build their Brands Online» (Press release). Grubhub/PR Newswire. 2021 թ․ մայիսի 12.
- ↑ «When will I no longer be able to use the LevelUp app?». LevelUp Support. 2021 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 21-ին.
- 1 2 Kirsner, Scott (2011 թ․ մարտի 11). «Test-driving SCVNGR's new LevelUp app for local discounts». Boston Globe. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Jennifer Van Grove (2011 թ․ մարտի 10). «SCVNGR Pilots New Hybrid Mobile App for Local Merchant Deals With Game Mechanics». Mashable.
- 1 2 3 4 5 Sutter, John D. (2011 թ․ հոկտեմբերի 12). «LevelUp app aims to keep coupon users coming back». CNN.
- ↑ Chen, Brian X. (2012 թ․ հուլիսի 12). «LevelUp Tries Dropping the Transaction Fee for Mobile Payments». The New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Shontell, Alyson (2014 թ․ ապրիլի 16). «Payment Startup LevelUp Thinks It Has Found A Way To Charge Merchants A 0% Credit Card Processing Fee». Business Insider. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Ainger, Neil (2017 թ․ մայիսի 16). «LevelUp mobile app gets $50 million in latest fintech fundraising round». CNBC. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- 1 2 Wong, Wailin (2012 թ․ փետրվարի 16). «Loyalty program LevelUp to launch in Chicago». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Martinez, Edecio (2011 թ․ օգոստոսի 29). «LevelUp challenges Groupon's model with trio of deals». CBS News. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Whitten, Sarah (2018-01-09). «LevelUp rolls out new service for restaurants hoping to snag new customers». CNBC (անգլերեն). Վերցված է 2021-02-11-ին.
- ↑ «When will I no longer be able to use the LevelUp app?». support.thelevelup.com. 2021 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2024-05-30-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Empson, Rip (2012 թ․ սեպտեմբերի 6). «On A Mission To Be Mobile Payment Agnostic, LevelUp To Roll Out NFC-Capable Terminals». TechCrunch. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.