close
Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

փոփոխական

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փոփոխական

վանկեր՝ փո•փո•խա•կան 

Կազմություն

Արմատ՝ փոփոխ, վերջածանց՝ -ական:

Ածական

  1. փոփոխության՝ փոփոխվելու ենթակա, այնպիսին, որ կարող է փոփոխության ենթարկվել
  2. անհաստատ, անկայուն, ոչ մնայուն, չհարատևող  Փոփոխական հաջողություններ
  3. կայուն համոզմունքներ՝ կարծիքներ՝ տեսակետներ չունեցող, ոչ հետևողական, հետևողականորեն որևէ տեսակետի՝ ուղղության դիրքերում չկանգնող, փոփոխամիտ  Ների՛ր դու, պոե՛տ, քո փոփոխական քննադատներին։ Եղիշե Չարենց
  4. թույլ՝ անհաստատ բնավորություն ունեցող, տատանվող, ոչ հաստատական  Փոփոխական բնավորություն։
  5. պարբերաբար մեկ վիճակից մյուսին անցնող, պարբերաբար փոփոխվող  Փոփոխական ամպամածություն։
  6. իրար փոխարինող, մեկը մյուսի տեղը բռնող, փոփոխության ենթակա  Որսորդի բնակության տեղերը նույնքան փոոխական են եղել, որքան փոփոխվել է նրա անողորմ բախտը։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

  1. անկայուն, անհաստատ, հեղհեղուկ, հողդողդուն, փոփոխելի, այլափոխիկ, փոփոխ, բազմափոփոխ, փոփոխիկ (բնստ․), (հնց․)՝ այլայլելի, հեղհեղելի, այլայլոտ, հեղական, հոլովական, տարափոխ, փոխարկական
  2. դյուրափոփոխ, արագափոխ, արագափոփոխ
  3. հարափոփոխ, հարաշարժ, մշտահոլով, բազմահոլով, անհարատև
  4. տե՛ս փոփոխամիտ

Արտահայտություններ

  1. փոփոխական աստղեր - (աստղգ․) այնպիսի աստղեր, որոնց փայլը պարբերաբար փոխվում է
  2. փոփոխական կապիտալ - տե՛ս փոփոխուն կապիտալ
  3. փոփոխական հոսանք - (ֆիզ․) ուղղությունը և ուժը պարբերաբար փոփոխվող էլեկտրահոսանք
  4. փոփոխական մեծություն - (մաթ․) մեծություն, որը խնդրի պայմանների համաձայն կարող է տարբեր արժեքներ ստանալ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը