Ֆուձինոմիա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Ֆուձինոմիա | |||||
| |||||
| 35°13′19.6″N 138°37′17.8″E / 35.222111°N 138.621611°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Սիձուոկա (պրեֆեկտուրա) | ||||
| Հիմնադրված է | հունիսի 1, 1942 թ. | ||||
| Մակերես | 389 080 000 քառակուսի մետր | ||||
| Բնակչություն | ▼127 252 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
| Պաշտոնական կայք | city.fujinomiya.lg.jp(ճապոներեն) | ||||
|
| |||||
Ֆուձինոմիա (չինարեն՝ 富士宮市|Ֆուձինոմիա-սի), քաղաք Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Ընկած է Հոնսյու կղզու Թյուբու տարածաշրջանում։ Սահմանակից է Սիձուոկա, Գոտեմբա, Ֆուձիյոսիդա, Ֆուձի քաղաքներին, Օյամա, Նամբու, Մինոբու, Ֆուձիկավագուտիկո ավաններին և Նարուսավա գյուղին[2]։ Զբաղեցնում է 388,99 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 132.507, տնային տնտեսություններինը՝ 56.655[3]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 340 մարդ/կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բավականին հին է։ Նրա անվանումն առնչվում է սինտոիստական նախկին սրբավայրի՝ Fujisan Hongū Sengen Taisha, "Fujinomiya"անվանը[4]։ Վերջինիս հարևանությամբ 1290 թվականին հիմնադրվել է բուդդայական Taiseki-ji տաճարը։
Ֆուձինոմիան սերտորեն կապված է Ֆուձիյամա սարին և գտնվում է դեպի այդ լեռն ու նրա լանջերին կառուցված սրբավայրերը ուխտագնացության տանող ճանապարհների խաչմերուկում[5]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Ֆուձինոմիայի բնակչությունը վերջին 50 տարիներին շարունակաբար աճել է[6]։
| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1940 | 65,378 | — |
| 1950 | 86,447 | +32.2% |
| 1960 | 88,719 | +2.6% |
| 1970 | 99,021 | +11.6% |
| 1980 | 118,214 | +19.4% |
| 1990 | 127,127 | +7.5% |
| 2000 | 130,372 | +2.6% |
| 2010 | 131,996 | +1.2% |
Խորհրդանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի խորհրդանշական ծառը համարվում է թխկին, ծաղիկը՝ Prunus incisa-ն, թռչունը՝ դաշտային արտույտը[7]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ, Սանտա Մոնիկա (անգլ.՝ Santa Monica), Կալիֆոռնիա, 1975 թվականի հուլիսի 21-ից
Չինաստան, Շաոսին (պարզեցված չինարեն 绍兴, պինյին՝ Shàoxīng), 1997 թվականի նոյեմբերի 13-ից[8]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի համայնապատկերը
- Հարմարություններ՝ Ֆուձիյամա սարը մագլցելով բարձրանալու համար
- Շիրաիտո ջրվեժը
- Տանուկի լիճը
- Ասագիրի սարահարթը
- Օտոդոմե ջրվեժը
- Ֆուձիյամայի աղբյուրների գոյացրած լճակը
- Ֆուձինոմիա յակիսոբան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 統計センターしずおか/静岡県人口推計
- ↑ «国土数値情報 行政区域データの詳細» (ճապոներեն). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Fujinomiya City official statistics Արխիվացված 2022-02-19 Wayback Machine (ja)
- ↑ About the name of Fujinomiya City (Fujinomiya City Home Page) 富士宮市の名前について(富士宮市HP) Արխիվացված 2014-10-13 Wayback Machine
- ↑ «地域プライド調査» (PDF). Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism (国土交通省). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-07-12-ին. Վերցված է 2022-12-22-ին.
- ↑ Fujinomiya population statistics
- ↑ «市民憲章 市の歌 市紋章 市の鳥・花・木・魚» (ճապոներեն). Администрация города Фудзиномия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «International Exchange - The Council of Local Authorities for International Relations (CLAIR)». web.archive.org. 2016 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Պաշտոնական կայքէջը Արխիվացված 2008-10-25 Wayback Machine(ճապոներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուձինոմիա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
