close
Jump to content

ASCII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ASCII
Կոդավորում, կոդավորված նիշերի բազմություն, Յունիկոդի միջակայք, ստանդարտ Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ՀաջորդISO/IEC 8859, ISO/IEC 646 Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Standards bodyՍտանդարտների ամերիկյան ազգային ինստիտուտ Խմբագրել Wikidata
ՕգտագործողASCII արվեստ Խմբագրել Wikidata
Յունիկոդի միջակայքU+0000-007F Խմբագրել Wikidata
Կազմված էC0 control code Խմբագրել Wikidata

ASCII (անգլ.՝ American Standard Code for Information Interchange, /ˈæski/ ( )[1]) , տեղեկատվության փոխանակման ամերիկյան ստանդարտ կոդի հապավում, նիշերի կոդավորման ստանդարտ, որը ներկայացնում է 95 (անգլերեն լեզվով կենտրոնացած) տպագրելի և 33 վերահսկիչ նիշերի որոշակի հավաքածու՝ ընդհանուր առմամբ 128 կոդային միավոր։ Հասանելի կետադրական նշանների հավաքածուն զգալի ազդեցություն է ունեցել ծրագրավորման լեզուների և նշագրման լեզուների շարահյուսության վրա։ ASCII-ն մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համակարգիչներում կիրառվող նիշերի կոդավորման համակարգերի ձևավորման վրա, օրինակ՝ Unicode-ի առաջին 128 կոդային կետերը նույնն են, ինչ ASCII-ում։

ASCII-ն յուրաքանչյուր կոդային կետի համար սահմանում է 0-ից 127 միջակայքի թվային արժեք, որը կարող է պահպանվել որպես յոթբիթանոց ամբողջ թիվ[2]։ Իննսունհինգ կոդային կետեր տպագրելի են` ներառյալ 0-ից 9 թվանշանները, a-ից z փոքրատառերը, A-ից Z մեծատառերը և հաճախակի օգտագործվող կետադրական նշանները։ Օրինակ՝ i տառը ներկայացված է 105 արժեքով (տասական համակարգում

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ASCII ստանդարտն իրենից ներկայացնում է 7-բիթանոց կոդ, որը պարունակում է 27 = 128 կոդային դիրքեր[3], որոնցում տեղակայված են հետևյալ սիմվոլները՝

ASCII-ն յոթ բիթանոց հեռագրական (տելեպրինտերային) կոդի ստանդարտացումն է, որը մասամբ մշակվել է վաղ շրջանի հեռագրական կոդերի վրա։

ASCII կոդային աղյուսակ

ASCII ստանդարտի վրա աշխատանքները սկսվել են 1961 թվականի մայիսին, երբ IBM ընկերության ինժեներ Բոբ Բեմերը առաջարկ է ներկայացրել Ամերիկյան ստանդարտների ասոցիացիայի (ASA) (այժմ՝ Ստանդարտների ամերիկյան ազգային ինստիտուտ կամ ANSI) X3.2 ենթահանձնաժողովին[4]։ Ստանդարտի առաջին տարբերակը հրապարակվել է 1963 թվականին[5], նույն ժամանակահատվածում, երբ ներդրվել է Teletype Model 33-ը։ Այն հետագայում ենթարկվեց լրջագույն վերանայման 1967 թվականին[6][7], ինչպես նաև մի քանի հաջորդական վերանայումների՝ մինչև 1986 թվականը[8]։ Ի տարբերություն ավելի վաղ հեռագրային կոդերի, ինչպիսին է հեռագրական կոդը, ASCII-ն դասավորված էր այնպես, որ ավելի հարմար լիներ համադրման համար (հատկապես՝ ցուցակների այբբենական կարգով դասավորման համար), և ավելացնում էր կառավարող կոդեր հեռատպիչներից բացի այլ սարքերի համար[8]։ ASCII-ն մշակվել է Ամերիկյան ստանդարտների ասոցիացիայի (ASA) X3 կոմիտեի հովանու ներքո՝ դրա X3.2 (հետագայում՝ X3L2) ենթակոմիտեի, իսկ ավելի ուշ՝ այդ ենթակոմիտեի X3.2.4 աշխատանքային խմբի (այժմ՝ INCITS) կողմից։ Ավելի ուշ ASA-ն դարձավ Միացյալ Նահանգների Ամերիկայի Ստանդարտների Ինստիտուտ (USASI)[1]էջ 211, այնուհետև այն դարձավ Ստանդարտների ամերիկյան ազգային ինստիտուտ (ANSI)։

ASCII (1963 թվական). կառավարման նիշերին համապատասխան պատկերները ցուցադրվում են, եթե դրանք գոյություն ունեն, իսկ հակառակ դեպքում՝ մոխրագույն կետ

Մյուս հատուկ նիշերի և կառավարող կոդերի լրացմամբ, ASCII-ն հրապարակվեց որպես ASA X3.4-1963[5][9], թողնելով 28 կոդային դիրքեր առանց որևէ նշանակության, որոնք պահվում էին ապագա ստանդարտացման համար, և մեկ չնշանակված կառավարման կոդ[1]։ Այդ ժամանակ որոշակի բանավեճեր էին ընթանում այն ​​մասին, թե արդյոք ASCII-ում փոքրատառ այբուբենի տառերի փոխարեն պետք է ավելի շատ վերահսկիչ նիշեր լինեին[1]էջ 435։ Անորոշությունը երկար չտևեց, 1963 թվականի մայիսին CCITT-ի նոր հեռագրական այբուբենի աշխատանքային խումբը առաջարկեց փոքրատառ նիշերը հատկացնելլ[10] 6 և 7 սյուներին[11], իսկ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) TC 97 SC 2-ը հոկտեմբերին քվեարկեց այդ փոփոխությունը իր նախագծային ստանդարտում ներառելու օգտին[12]։ X3.2.4 աշխատանքային խումբն 1963 թվականի մայիսին կայացած նիստում քվեարկեց և հաստատեց ASCII-ի փոփոխությունը[13]։ Փոքրատառ տառերի տեղակայումը 6-րդ և 7-րդ սյուներում հանգեցրեց նրան[10], որ դրանց բիթային ձևով տարբերվում էին մեծատառերից ընդամենը մեկ բիթով, ինչը պարզեցրեց ռեգիստրի նկատմամբ զգայուն նշանների համադրումը, ինչպես նաև ստեղնաշարերի ու տպիչների կառուցումը։

X3 կոմիտեն կատարեց այլ փոփոխություններ, այն ավելացրեց փակագծեր և ուղղաձիգ գծիկի նշաններ[14]։ Այն վերանվանեց որոշ վերահսկիչ նիշեր՝ օրինակ SOM-ը դարձավ SOH։ Այն տեղափոխեց կամ հեռացրեց մյուսները, օրինակ RU-ն հեռացվեց[1]էջ 247–248։ ASCII-ն հետագայում թարմացվեց որպես USAS X3.4-1967[6][15], այնուհետև՝ USAS X3.4-1968, ANSI X3.4-1977[16] և, վերջապես՝ ANSI X3.4-1986[8][17]։

Ցանցային փոխանակման համար ASCII ձևաչափի օգտագործումը նկարագրվել է 1969 թվականին[18]։ Այդ փաստաթուղթը պաշտոնապես բարձրացվել է Ինտերնետային ստանդարտի (Internet Standard) կարգավիճակի 2015 թվականին[19]։

Վերանայումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ASA X3.4-1963[1][5][15][17]
  • ASA X3.4-1965 (հաստատված, բայց չհրապարակված, սակայն այնուամենայնիվ օգտագործվել է IBM 2260 և IBM 2265 ցուցադրման կայաններում, ինչպես նաև IBM 2848 ցուցադրման կառավարման սարքում)[1]էջ 423, 425–428, 435–439[20][15][17]
  • USAS X3.4-1967[1][6][17]
  • USAS X3.4-1968[1][16][17]
  • ANSI X3.4-1977[17]
  • ANSI X3.4-1986[8][17]
  • ANSI X3.4-1986 (R1992)
  • ANSI X3.4-1986 (R1997)
  • ANSI INCITS 4-1986 (R2002)[21]
  • ANSI INCITS 4-1986 (R2007)[22]
  • INCITS 4-1986 (R2012)[23]
  • INCITS 4-1986 (R2017)[24]
  • INCITS 4-1986 (R2022)[25]

X3.15 ստանդարտում X3 կոմիտեն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես պետք է փոխանցվի ASCII-ն (առաջինը ամենափոքր նշանակալի բիթը)[1]էջ 249–253[26] և ինչպես պետք է գրանցվի ծակոտաժապավենի վրա։ Նրանք առաջարկեցին մագնիսական ժապավենի համար 9-շղթայական ստանդարտ և փորձեցին լուծել ծակոտաքարտերի ձևաչափերի հետ կապված խնդիրը։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ASCII-ն առաջին անգամ առևտրային նպատակներով օգտագործվել է 1963 թվականին՝ որպես յոթբիթանոց տելետայպային կոդավորում՝ American Telephone & Telegraph-ի TWX (TeletypeWriter eXchange) ցանցի համար: TWX-ը սկզբնապես օգտագործում էր ավելի վաղ ստեղծված 5-բիթանոց ITA2 կոդավորումը, որը կիրառվում էր նաև մրցակցող Telex տելետայպային համակարգում։ Բոբ Բեմերը ներդրեց այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է էսկեյփ հաջորդականությունը[4]։ Նրա բրիտանացի գործընկեր Հյու Մակգրեգոր Ռոսը օգնեց այս աշխատանքի տարածմանը, ըստ Բեմերի՝ «այնքան, որ այս կոդը, որը հետագայում դարձավ ASCII, Եվրոպայում սկզբում կոչվում էր Բեմեր-Ռոսի կոդ»[27]։ ASCII-ի վրա կատարած իր ծավալուն աշխատանքի պատճառով Բեմերին անվանել են «ASCII-ի հայր»[28]:

ASCII-ն եղել է ամենատարածված նիշային կոդավորումը Համաշխարհային սարդոստայնում մինչև 2007 թվականի դեկտեմբերը, երբ UTF-8 կոդավորումը գերազանցեց այն։ UTF-8-ը հետադարձ համատեղելի է ASCII-ի հետ[29][30][31]։

Տարբերակներ և ընդլայնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տեխնոլոգիաների տարածմանը զուգընթաց ամբողջ աշխարհում, տարբեր ստանդարտացման մարմիններ և կորպորացիաներ մշակեցին ASCII-ի բազմաթիվ տարբերակներ՝ ոչ անգլերեն լեզուների արտահայտումն հեշտացնելու համար, որոնք օգտագործում էին լատինական այբուբեն: Այս տարբերակներից մի քանիսը կարելի է դասակարգել որպես «ASCII ընդլայնումներ», չնայած որոշները սխալմամբ օգտագործում են այդ տերմինը՝ բոլոր տարբերակները ներկայացնելու համար, ներառյալ այն տարբերակները, որոնք չեն պահպանում ASCII-ի նիշերի քարտեզը 7-բիթային տիրույթում: Ավելին, ASCII ընդլայնումները նույնպես սխալմամբ անվանվել են որպես ASCII:

7-բիթային կոդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մշակման վաղ փուլերից սկսած[32]՝ ASCII-ն նախատեսված էր որպես նիշերի կոդավորման միջազգային ստանդարտի մի քանի ազգային տարբերակներից մեկը։

Միջազգային այլ ստանդարտացման մարմիններ հաստատել են նշանների այնպիսի կոդավորումներ, ինչպիսիք են ISO 646 (1967)-ը, որոնք նույնական կամ գրեթե նույնական են ASCII-ին, սակայն ունեն ընդլայնումներ՝ անգլերեն այբուբենից դուրս գտնվող նիշերի և ԱՄՆ-ից դուրս օգտագործվող սիմվոլների համար, օրինակ՝ Միացյալ Թագավորության ֆունտ ստեռլինգի (£) նշանը, որը հանդիպում է 1104 կոդային էջում։ Գրեթե յուրաքանչյուր երկիր կարիք ուներ ASCII-ի հարմարեցված տարբերակի, քանի որ ASCII-ն բավարարում էր միայն ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների պահանջները։ Օրինակ՝ Կանադան ուներ իր սեփական տարբերակը, որը աջակցում էր ֆրանսերեն նիշերին։

Շատ այլ երկրներ մշակել են ASCII-ի տարբերակներ՝ ներառելով ոչ անգլերեն տառեր (օրինակ՝ é, ñ, ß, Ł), արժույթի նշաններ (օրինակ՝ £, ¥) և այլն: Տես նաև YUSCII (Հարավսլավիա):

Այն պետք է ընդհանուր ունենար սիմվոլների մեծ մասը, սակայն «ազգային օգտագործման» համար պահված մի քանի կոդային կետերին վերագրեր տեղական մակարդակում օգտակար այլ սիմվոլներ։ Այնուամենայնիվ, ASCII-ի 1963 թվականի տարբերակի հրապարակման և 1967 թվականին ISO-ի կողմից միջազգային առաջարկի ընդունման միջև անցած չորս տարիները[33] հանգեցրին նրան, որ ASCII-ի կողմից «ազգային օգտագործման» համար ընտրված նիշերը սկսեցին դիտվել որպես փաստացի համաշխարհային ստանդարտներ, սա շփոթության և անհամատեղելիության պատճառ դարձավ, երբ մյուս երկրներն ի վերջո սկսեցին այդ նույն կոդային կետերին սեփական սիմվոլները վերագրել։

ISO/IEC 646-ը, ինչպես ASCII-ն, 7-բիթանոց նիշերի հավաքածու է: Այն լրացուցիչ կոդեր չի տրամադրում, ուստի նույն կոդային կետերը տարբեր երկրներում կոդավորում էին տարբեր նիշեր: Թեև սահմանվել էին էսքեյփ կոդեր, որոնք ցույց էին տալիս, թե տեքստի տվյալ հատվածի համար որ ազգային տարբերակն է կիրառվում, բայց դրանք հազվադեպ էին օգտագործվում, ուստի հաճախ անհնար էր իմանալ, թե որ տարբերակի հետ էին աշխատում և, հետևաբար, որ նիշն է ներկայացնում տվյալ կոդը, և ընդհանուր առմամբ, տեքստի մշակման համակարգերը սովորաբար կարողանում էին աշխատել միայն մեկ տարբերակի հետ։

Քանի որ ASCII-ի փակագծերի և ձևավոր փակագծերի նիշերը վերագրվում էին «ազգային օգտագործման» կոդային կետերին, որոնք ISO/IEC 646-ի այլ ազգային տարբերակներում օգտագործվում էին շեշտադրված տառերի համար, գերմանացի, ֆրանսիացի կամ շվեդացի ծրագրավորողները, որն օգտագործում էին ISO/IEC 646-ի իրենց ազգային տարբերակը, ASCII-ի փոխարեն, պետք է գրեին և կարդային հետևյալ կերպ․

ä aÄiÜ = 'Ön'; ü

փոխարենը՝

{ a[i] = '\n'; }

8-բիթային կոդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի վերջո, երբ 8, 16 և 32 բիթանոց (և ավելի ուշ՝ 64 բիթանոց) համակարգիչները սկսեցին փոխարինել 12, 18 և 36 բիթանոց համակարգիչներին, սովորական դարձավ յուրաքանչյուր նիշը հիշողության մեջ պահել 8-բիթանոց բայթով՝ ստեղծելով հնարավորություն ASCII-ի 8-բիթանոց ընդլայնված տարբերակների համար։ Շատ դեպքերում սրանք զարգացան որպես ASCII-ի իրական ընդլայնումներ՝ թողնելով անփոփոխ սկզբնական նիշերի քարտեզագրումը, բայց առաջին 128 (այսինքն՝ 7-բիթանոց) նիշերից հետո ավելացնելով լրացուցիչ նիշերի սահմանումներ։ ASCII-ն ինքնին մնացել է յոթբիթանոց կոդ, «ընդլայնված ASCII» տերմինը պաշտոնական կարգավիճակ չունի։

Որոշ երկրների համար մշակվեցին ASCII-ի 8-բիթանոց ընդլայնումներ, որոնք ներառում էին տեղական լեզուներում օգտագործվող սիմվոլների աջակցություն (օրինակ՝ ISCII-ն Հնդկաստանի և VISCII-ն Վիետնամի համար)։

ISO/IEC 8859 ստանդարտը (ստեղծված DEC-MCS-ի հիման վրա) տրամադրեց մի ստանդարտ, որը համակարգերի մեծ մասը պատճենեց կամ գոնե դրա վրա հիմնվեց։ Microsoft-ի կողմից մշակված հայտնի ընդլայնումը՝ Windows-1252-ը (հաճախ սխալմամբ նույնացվում է ISO-8859-1-ի հետ), ավելացրեց տպագրական (տիպոգրաֆիկ) կետադրական նշաններ, որոնք անհրաժեշտ էին տպագիր տեքստի համար։ ISO-8859-1, Windows-1252 և սկզբնական 7-բիթանոց ASCII-ն եղել են Համաշխարհային սարդոստայնում ամենատարածված նիշային կոդավորումները մինչև 2008 թվականը, երբ UTF-8-ը գերազանցեց դրանց[30]:

ISO/IEC 4873-ը ներդրեց 32 լրացուցիչ կառավարման կոդեր՝ սահմանված 80–9F տասնվեցական տիրույթում, որպես 7-բիթային ASCII կոդավորումը 8-բիթային համակարգ դարձնելու ընդլայնման մաս[34]։

Յունիկոդը և ISO/IEC 10646 ունիվերսալ նիշերի հավաքածուն (UCS) ունեն նիշերի շատ ավելի լայն տիրույթ, և դրանց տարբեր կոդավորման ձևերը սկսել են արագորեն փոխարինել ISO/IEC 8859-ին և ASCII-ին շատ միջավայրերում: Մինչ ASCII-ն սահմանափակված է 128 սիմվոլով, Յունիկոդը և UCS-ն աջակցում են ավելի մեծ թվով նիշերի՝ իրարից տարանջատելով եզակի նույնականացման (բնական թվերի օգտագործմամբ, որոնք կոչվում են կոդային կետեր) և կոդավորման (համապատասխանաբար 8, 16 կամ 32-բիթանոց երկուական ձևաչափերով, որոնք կոչվում են UTF-8, UTF-16 և UTF-32) հասկացությունները:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Mackenzie, Charles E. (1980). Coded Character Sets, History and Development. The Systems Programming Series (1 ed.). Addison-Wesley Publishing Company, Inc. էջեր 6, 66, 211, 215, 217, 220, 223, 228, 236–238, 243–245, 247–253, 423, 425–428, 435–439. ISBN 978-0-201-14460-4. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն)
  2. Internet Security Glossary, Version 2. August 2007. RFC 4949. https://tools.ietf.org/html/rfc4949։ Վերցված է 2016-06-13.
  3. Иллингуорт, 1990, էջ 28
  4. 1 2 Brandel, Mary (1999 թ․ հուլիսի 6). «1963: The Debut of ASCII». CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008-04-14-ին.
  5. 1 2 3 «American Standard Code for Information Interchange, ASA X3.4-1963». Sensitive Research. American Standards Association. 1963-06-17. Վերցված է 2020-06-06-ին.
  6. 1 2 3 USA Standard Code for Information Interchange, USAS X3.4-1967 (Technical report). United States of America Standards Institute. 1967 թ․ հուլիսի 7.
  7. Jennings, Thomas Daniel (2016-04-20) [1999]. «An annotated history of some character codes or ASCII: American Standard Code for Information Infiltration». Sensitive Research. Վերցված է 2020-03-08-ին.
  8. 1 2 3 4 American National Standard for Information Systems — Coded Character Sets — 7-Bit American National Standard Code for Information Interchange (7-Bit ASCII), ANSI X3.4-1986 (Technical report). American National Standards Institute (ANSI). 1986 թ․ մարտի 26.
  9. Bukstein, Ed (1964 թ․ հուլիս). «Binary Computer Codes and ASCII». Electronics World. 72 (1): 28–29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016-05-22-ին.
  10. 1 2 Bemer, Robert William (1980). «Chapter 1: Inside ASCII» (PDF). General Purpose Software. Best of Interface Age. Vol. 2. Portland, OR, US: dilithium Press. էջեր 1–50. ISBN 978-0-918398-37-6. LCCN 79-67462. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016-08-27-ին, from:
    • Bemer, Robert William (1978 թ․ մայիս). «Inside ASCII  Part I». Interface Age. 3 (5): 96–102.
    • Bemer, Robert William (1978 թ․ հունիս). «Inside ASCII  Part II». Interface Age. 3 (6): 64–74.
    • Bemer, Robert William (1978 թ․ հուլիս). «Inside ASCII  Part III». Interface Age. 3 (7): 80–87.
  11. Brief Report: Meeting of CCITT Working Party on the New Telegraph Alphabet, May 13–15, 1963.
  12. Report of ISO/TC/97/SC 2  Meeting of October 29–31, 1963.
  13. Report on Task Group X3.2.4, June 11, 1963, Pentagon Building, Washington, DC.
  14. Report of Meeting No. 8, Task Group X3.2.4, December 17 and 18, 1963
  15. 1 2 3 Winter, Dik T. (2010) [2003]. «US and International standards: ASCII». Արխիվացված է օրիգինալից 2010-01-16-ին.
  16. 1 2 USA Standard Code for Information Interchange, USAS X3.4-1968 (Technical report). United States of America Standards Institute. 1968 թ․ հոկտեմբերի 10.
  17. 1 2 3 4 5 6 7 Salste, Tuomas (2016 թ․ հունվար). «7-bit character sets: Revisions of ASCII». Aivosto Oy. URN|nbn|fi-fe201201011004. Արխիվացված օրիգինալից 2016-06-13-ին. Վերցված է 2016-06-13-ին.
  18. ASCII format for Network Interchange. Network Working Group. October 16, 1969. RFC 20. https://tools.ietf.org/html/rfc20։ Վերցված է 2016-06-13. (NB. Almost identical wording to USAS X3.4-1968 except for the intro.)
  19. Barry Leiba (2015 թ․ հունվարի 12). «Correct classification of RFC 20 (ASCII format) to Internet Standard». Internet Engineering Task Force|IETF.
  20. «Information». Scientific American (special edition). 215 (3). 1966 թ․ սեպտեմբեր. JSTOR e24931041.
  21. Korpela, Jukka K. (2014-03-14) [2006-06-07]. Unicode Explained  Internationalize Documents, Programs, and Web Sites (2nd release of 1st ed.). O'Reilly Media, Inc. էջ 118. ISBN 978-0-596-10121-3.
  22. ANSI INCITS 4-1986 (R2007): American National Standard for Information Systems  Coded Character Sets  7-Bit American National Standard Code for Information Interchange (7-Bit ASCII), 2007 [1986]
  23. «INCITS 4-1986[R2012]: Information Systems - Coded Character Sets - 7-Bit American National Standard Code for Information Interchange (7-Bit ASCII)». 2012-06-15. Արխիվացված օրիգինալից 2020-02-28-ին. Վերցված է 2020-02-28-ին.
  24. «INCITS 4-1986[R2017]: Information Systems - Coded Character Sets - 7-Bit American National Standard Code for Information Interchange (7-Bit ASCII)». 2017-11-02 [2017-06-09]. Արխիվացված օրիգինալից 2020-02-28-ին. Վերցված է 2020-02-28-ին.
  25. «INCITS 4-1986 (R2022)». webstore.ansi.org.
  26. Bit Sequencing of the American National Standard Code for Information Interchange in Serial-by-Bit Data Transmission, American National Standards Institute (ANSI), 1966, X3.15-1966
  27. Bemer, Robert William. «Bemer meets Europe (Computer Standards)  Computer History Vignettes». Trailing-edge.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2008-04-14-ին. (NB. Bemer was employed at IBM at that time.)
  28. «Robert William Bemer: Biography». 2013-03-09. Արխիվացված օրիգինալից 2016-06-16-ին.
  29. Dubost, Karl (2008-05-06). «UTF-8 Growth on the Web». W3C Blog. World Wide Web Consortium. Արխիվացված օրիգինալից 2016-06-16-ին. Վերցված է 2010-08-15-ին.
  30. 1 2 Davis, Mark (2008-05-05). «Moving to Unicode 5.1». Official Google Blog. Արխիվացված օրիգինալից 2016-06-16-ին. Վերցված է 2010-08-15-ին.
  31. Davis, Mark (2010-01-28). «Unicode nearing 50% of the web». Official Google Blog. Արխիվացված օրիգինալից 2016-06-16-ին. Վերցված է 2010-08-15-ին.
  32. "Specific Criteria", attachment to memo from R. W. Reach, "X3-2 Meeting  September 14 and 15", September 18, 1961
  33. Maréchal, R. (1967-12-22), ISO/TC 97  Computers and Information Processing: Acceptance of Draft ISO Recommendation No. 1052
  34. The Unicode Consortium (2006-10-27). «Chapter 13: Special Areas and Format Characters» (PDF). In Allen, Julie D. (ed.). The Unicode standard, Version 5.0. Upper Saddle River, New Jersey, US: Addison-Wesley Professional. էջ 314. ISBN 978-0-321-48091-0. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին. Վերցված է 2015-03-13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]