DoReDos
| DoReDos | |
|---|---|
| Ժանրեր | փոփ֊ֆոլք և պարային երաժշտություն |
| Գործունեություն | սեպտեմբեր 2011 |
| Կայք | doredos.com |
| Անդամներ | |
| Մարինա Ջունդիեթ Եվգենի Անդրիանով Սերգեյ Միցա | |
DoReDos, մոլդովական եռյակ Ռիբնիցա քաղաքից։ Խմբի անդամներն են Մարինա Ջունդիեթը, Եվգենի Անդրիանովը և Սերգեյ Միցաը։ Նրանք ներկայացրել են Մոլդովան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում իրենց «My Lucky Day» երգով, որտեղ եզրափակչում գրավել են 10-րդ հորիզոնականը։ Նախկինում խումբը փորձել էր ներկայացնել Մոլդովան Եվրատեսիլ 2015 և 2016 երգի մրցույթում։ 2017 թվականին նրանք ներկայացրել են Մոլդովան Նոր Ալիք մրցույթում և գրավել առաջին հորիզոնականը[1]։ Խմբի պրոդյուսերը Վալերի Դժունդյետն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]DoReDos խումբը հիմնադրվել է 2011 թվականին Ռիբնիցա քաղաքում[2]։ 2017 թվականին Նոր Ալիք մրցույթում նրանց հաղթանակից հետո խմբի երեք անդամներն էլ ստացել են Մոլդովայի վաստակավոր արտիստի կոչում[3][4]։ 2018 թվականի մարտից խումբը սկսել է ելույթ ունենալ Bis Music երաժշտական լեյբլի ներքո։ Ֆիլիպ Կիրկորովը[5], որը նաև «My Lucky Day» երգի կոմպոզիտորն է[6], ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրատեսիլ 2018-ի նախապատրաստական աշխատանքների և խմբի շրջագայության մեջ[6][7]։ Մրցույթի եզրափակչում DoReDos-ը վաստակել է 209 միավոր և գրավել 10-րդ հորիզոնականը։
Խմբի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Ջունդիեթ
- Եվգենի Անդրիանով
- Սերգեյ Միցա
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Տարի | Ալբոմ |
|---|---|---|
| «Maricica» | 2015 | Ոչ ալբոմային |
| «FunnyFolk» | 2016 | |
| «My Lucky Day» | 2018 | |
| «Write Your Number On My Hand» | ||
| «Constantine» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Группа из Молдовы "DoReDoS" заняла первое место на Новой волне». sputnik.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Молдова выбрала DoReDos: пока в стране спорят из-за их победы и сотрудничества с Киркоровым, группа покоряет Румынию!». kp.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Солисты группы "DoReDoS" стали заслуженными артистами». sputnik.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Киркоров рассказал, почему написал песню "DoReDoS" для Евровидения». sputnik.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Филипп Киркоров прилетел в Молдову, чтобы поддержать DoReDos». aif.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- 1 2 «Киркоров подготовит молдавскую группу Doredos к Евровидению». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Вместе в Филиппом Киркоровым в тур по странам Балтии отправились победители "Новой волны-2017" группа DoReDoS». jauns.lv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- DoReDos խմբի պաշտոնական կայք Արխիվացված 2019-03-23 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DoReDos» հոդվածին։ |
| ||||||||||