ESPN
| «Entertainment and Sports Programming Network» | |
|---|---|
| 🌐 | espn.go.com |
| Երկիր | |
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման լեզու | անգլերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1979 սեպտեմբերի 7 |
| Սեփականատեր | ESPN Inc. (The Walt Disney Company) -80 % Hearst Corporation - 20 % |
ESPN, ամերիկյան կաբելային մարզական հեռուստաընկերություն, հիմնվել է Բիլ Ռասմուսենի և Սկոտ Ռասմուսենի կողմից, եթեր է հեռարձակվում 1979 թվականի սեպտեմբերի 7-ից։ Մինչ 1985 թվականը կրել է «Entertainment and Sports Programming Network» անվանումը։ Հեռուստաընկերությունը վերահսկվում է «ABC Inc.» մեդիահոլդինգի կողմից (80 %), որը պատկանում է «The Walt Disney Company» ընկերությանը։ Բաժնետոմսերի 20%-ը պատկանում է «Hearst Corporation» ընկերությանը[1]։ ESPN-ը իրեն անվանում է «Սպորտի համաշխարհային լիդեր»։ Հեռուստաալիքը հիմնականում հեռարձակում է մարզական մրցումներ ուղիղ եթերում, երբեմն՝ տեսագրությունները, նաև մարզական բնույթի լրատվական հաղորդումներ, թոկ-շոուներ և վավերագրական ֆիլմեր։
Հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգի Բրիստոլ քաղաքում։ Ընկերության նախագահն է Ջորջ Բոդենհայմերը։(անգլ.՝ George Bodenheimer)[2]
Լրացուցիչ հեռուստաալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ WHAT DOES ESPN STAND FOR?(անգլ.)
- ↑ ESPN Fact Sheet Արխիվացված 2012-03-01 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ESPN» հոդվածին։ |
| ||||||||||