close
Jump to content

Stray Kids (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Stray Kidsից)
Stray Kids
Ժանրերհիփ հոփ, քեյ փոփ, դենս փոփ, ռոք, EDM, ջեյ փոփ[1], էլեկտրոփոփ, ռիթմ էնդ բլյուզ, նոյզ և բալլադ
Գործունեություն2017
ԼեյբլJYP Entertainment, Epic Records Japan? և Republic Records
Պարգևներ
Կայքstraykids.jype.com
staydepartment.com
 Stray Kids Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Stray Kids (կորեերեն՝ 스트레이 키즈, Սթրեյ Քիդս, հայտնի նաև որպես՝ SKZ),  հարավկորեական բոյ բենդ՝ կազմավորված 2017 թվականին JYP Entertainment-ի կողմից՝ նույնանուն ռեալիթի շոուի միջոցով։ Խումբը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 28-ը կազմված է եղել 9 անդամից՝ Բան Չան, Քիմ Ուջին, Լի Նոու, Սո Չանբին, Հվան Հյոնջին, Հան, Ֆելիքս, Կիմ Սընմին և Այ էն։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Քիմ Ուջինը լքել է խումբը։

2018 թվականի հունվարի 8-ին թողարկել են իրենց նախադեբյուտային «Mixtape» մինի ալբոմը, իսկ պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել մարտի 26-ին «I Am Not» մինի ալբոմով[11][12]։ Պաշտոնական խմբի հետ զուգահեռ գոյություն ունի նաև 3RACHA տրիոն, որի կազմի մեջ մտնում են Բան Չանը, Չանբինը և Հանը։ Նրանք խմբի գրեթե բոլոր երգերի հեղինակ-կոմպոզիտորներներն են։

2017 թվականի օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ JYP Entertainment-ը ծրագրել է թողարկել նոր ռեալիթի շոու, որի արդյունքում կձևավորվի տղամարդկանց նոր խումբ (դրան զուգահեռ 2015 թվականին «Sixteen» ռեալիթի շոուի ժամանակ ձևավորվեց TWICE խումբը)։ Այդ տեղությունն ավելի հայտնի դարձավ հաջորդող երկու ամիսներին, ինչպես նաև, երբ հայտարարվեց խմբի անվանումը՝ «Stray Kids»[13][14][15]: Շոուից առաջ թողարկվել էր «Hellevator» երգի տեսահոլովակը, որը հետագայում դարձավ թվային սինգլ։ «Stray Kids»-ի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին երբ շոուի ժամանակ ամեն մի դրվագում հեռացնում էին մրցակիցներից մեկին։ Սկզբում հեռացրեցին Լի Նոուին, իսկ հետո Ֆելիքսին։ Բայց եզրափակիչ դրվագում Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ խմբի դեբյուտը պետք է արվի 9 հոգու դեպքում, այդ իսկ պատճառով նախկին անդամներին հաջողվեց հայտնվել եզրափակչում[16][17][18]։

2018։ Դեբյուտ, «Mixtape» և «I Am Not»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտը տեղի է ունեցել մարտի 26-ին։ Խմբի որոշ անդամներ փոխեցին իրենց իսկական անունները և հանդես եկան կեղծանուններով, որպեսզի հետագայում շփոթմունք չառաջանա երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Լի Մինհոն ստացավ Lee Know (리노) կեղծանունը։ Հան Ջիսոնը և Յան Չոնինը իրենց հերթին օգտագործեցին իրենց անունների վանկերից կեղծանվան համար՝ Հանը (한) ազգանունից և Աիեն (아이엔) անվան վերջին վանկից (인) համապատասխանաբար։ Լի Յոնբոկը օգտագործեց իր ավստրալիական իսկական անունը՝ Ֆելիքս, հետագա առաջխաղացման համար։ Խմբի մնացած անադամները օգտագործում են իրենց իսկական անունները՝ հաշվի չառնելով ազգանունները։ Խմբի առաջնորդը՝ Բան Չանը, չօգտագործեց իր ավստրալական անունը՝ Քրիստոֆեր (Chris), և վերցրեց կորեական ամբողջական անունը (անուն և ազգանուն)։

Stray Kids պաշտոնակ կայքի հետ միասին JYP Entertainment-ը հայտարարել է նաև նախադեբյուտայի մինի ալբոմի Mixtape ռելիզը։ Այն կազմված էր յոթ ստեղծագործություններից, բոլորը ստեղծվել էին մասնակիցների մասնակցությամբ[19]։ «Mixtape» և «Grrr» տեսահոլովակների պարային տարբերակը թողարվել են 2018 թվականի հունվարի 8-ին, իսկ«Young Wings»-ի պարային տարբերակը՝ շաբաթներ անց[20][21]։ Mixtape -ը դեբյուտ կատարեց 2-րդ տեղում Gaon Album Chart-ում և հենց նույն դիրքում Billboard World Albums Chart-ում[22][23]։

Մարտի 5-ին ազդարարվել Stray Kids Unveil: Op. 01: I Am Not շոուքեյսը, որը տեղի ունեցավ մարտի 25-ին Սեուլի Jang Chung Arena-ում[24]։ Հաջորդ օրը տեղի ունեցավ դեբյուտային մինի ալբոմ I Am Not-ի ռելիզը։ Հենց նույն օրը տեղի ունեցավ «District 9» տեսահոլովակի պրեմիերան։ Առաջին 24 ժամվա ընթացքում նրանք հավաքեցին 4 274 649 դիտում, որը գերզանցեց Wanna One-ի նախկին ռեկորդը[25]։ Մարտի 30-ին թողարկվեց «Grow Up»-ի տեսահոլովակը։

Բեմական կեղծանուններ Իսկական անուններ Ծննդյան թվականներ Դիրքը խմբում
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ
Բան Չան방찬 Բան Չան방찬 03.10.1997 Լիդեր, առաջատար վոկալիստ, առաջատար ռեփեր, պրոդյուսեր
Լի Նոու리노 Լի Մինհո이민호 25.10.1998 Գլխավոր պարող, ուղղեկցող ռեփեր, ուղղեկցող վոկալիստ
Չանբին창빈 Սո Չանբին서창빈 11.08.1999 Գլխավոր ռեփեր, ուղղեկցող վոկալիստ, պրոդյուսեր
Հյոնջին현진 Հվան Հյոնջին황현진 20.03.2000 Գլխավոր պարող, առաջատար ռեփեր, վիզուալ
Հան Հան Ջիսոն한지성 14.09.2000 Առաջատար ռեփեր, առաջատար վոկալիստ, պարող, պրոդյուսեր
Ֆելիքս필릭스 Լի Ֆելիքս이용복 15.09.2000 Առաջատար պարող, առաջատար ռեփեր
Սընմին승민 Կիմ Սընմին김승민 22.09.2000 Գլխավոր վոկալիստ
Այ Էն아이엔 Յան Չոնին양정인 08.02.2001 Առաջնային վկալիստ, մակնե

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական երաժշտական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Go Live (2020)
  • Noeasy (2021)
  • 5-Star (2023)
  • Karma (2025)

Ճապոնական երաժշտական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Sound (2023)
  • Giant (2024)

Տեսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանումը Դեր
2020 SKZflix Իրենց դերը
2018 The Dominate Experience      Իրենց դերը

Հեռուստաշոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանումը Դեր Նշումներ
2017 Stray Kids Գոյատևման մրցույթի մասնակից
2019 Finding SKZ Դերասանական կազմի անդամ
2020 Finding SKZ God Edition Դերասանական կազմի անդամ
2021 Kingdom: Legendary War Մրցույթի մասնակից Սկսած 2-րդ էպիզոդից Հյոնջինը չի մասնակցել
Kingdom Week <No+> Դերասանական կազմի անդամ
2022 Finding SKZ Get Edition Դերասանական կազմի անդամ
2023 Stray Kids Tokyo Mission Tour Դերասանական կազմի անդամ
2026 Soul Beam Դերասանական կազմի անդամ Կորեական ամանորի հատուկ շոու

Համերգային շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • District 9: Unlock World Tour (2019–2020)
  • Maniac World Tour (2022–2023)
  • 5-Star Dome Tour (2023)
  • Dominate World Tour (2024–2025)
  • Run It World Tour (հաստատված չէ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://open.spotify.com/album/1IFIUuiqSbwgTsIkbgDB4i?si=FEhcjYLNQ3C2QD8fq9oLZA
  2. https://pitchfork.com/news/vmas-2023-see-the-full-winners-list/
  3. BTS Wins Top Prize at 28th Seoul Music AwardsBillboard, 2019.
  4. https://www.iheart.com/content/2024-03-31-2024-iheartradio-music-awards-see-the-full-list-of-winners/
  5. https://mama.mnetplus.world/history/2018/winners
  6. 1 2 3 4 5 6 7 8 https://stray-kids.fandom.com/wiki/Awards#Seoul_Music_Awards_(SMA)
  7. 1 2 https://www.nme.com/news/music/here-are-all-the-winners-from-the-2025-golden-disc-awards-3826275
  8. https://koreajoongangdaily.joins.com/news/2024-12-02/entertainment/kpop/39th-Golden-Disc-Awards-announces-50-nominees/2190522
  9. https://www.billboardmusicawards.com/2023/11/2023-billboard-music-awards-winners-announced/#:~:text=Taylor%20Swift%20se%20llev%C3%B3%20a,total%20de%20victorias%20a%2039.
  10. https://www.billboard.com/music/awards/2024-billboard-music-awards-winners-bbmas-1235854482/
  11. «"JYP 新 기대주" 스트레이 키즈, 오늘(8일) 전격 데뷔». Naver. 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  12. «Oh!쎈 초점 SM·YG·JYP, 3대 기획사의 2018년». Naver. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  13. «[단독]JYP·Mnet, 남자아이돌 프로그램 하반기 론칭». Naver. 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  14. «JYP·Mnet, 보이그룹 서바이벌 '스트레이 키즈' 확정…10月 첫방 [공식]». Naver. 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  15. «JYP's 'Stray Kids' revealed in teaser image». The Korea Herald. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  16. «JYP 새 보이그룹, 강렬한 스타트..'스트레이 키즈' MV 첫 공개». Naver. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  17. «Hellevator – Stray Kids». Naver. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  18. «'스트레이키즈' 박진영 "7명이 로봇강아지라면 9명이 살아있는 강아지"(종합)». Naver. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  19. «JYP 新 보이그룹 '스트레이 키즈' 1월 8일 프리 데뷔 앨범 발매». Naver. 2017 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  20. «[팝's신곡]"JYP 신예의 첫걸음"…스트레이키즈 표 '믹스 테잎'». Naver. 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  21. «美 빌보드 "스트레이키즈, 2018년 주목할 K팝 아티스트 1위"». Naver. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  22. «2018년 02주차 Album Chart». Gaon. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  23. «Stray Kids Drum Up Interest With 'Mixtape' Album Ahead of Formal K-Pop Debut». Billboard. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  24. «JYP's Stray Kids to officially debut on March 25». The Korea Herald. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  25. «Stray Kids' "District 9" Becomes K-Pop Group Debut MV With Most Views In 24 Hours». Soompi. 2018 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Stray Kids (խումբ)» հոդվածին։