The Chordettes
| The Chordettes | |
|---|---|
| Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և doo-wop? |
| Գործունեություն | 1946 |
| Լեյբլ | Columbia Records և Apex? |
The Chordettes, ամերիկացի կանանց կվարտետ, որոնք կատարել են ա կապելլա և մասնագիտացված էին ավանդական փոփ երաժշտության մեջ։ Աշխատել են 1946-ից 1961 թվականներին, նրանց առաջին մեծ հիթը «Mr. Sandman» երգն էր, որը նրանք կատարել էին 1954 թվականին, երկրորդ հաջողությունը եկել է 1958 թվականին «Lollipop» երգի հետ։
Խումբն ուներ զգալի թվով անդամներով ֆան-ակումբ, որը գլխավորում էր Ջոդի Դեստեֆանոն (Jody Destefano)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ստեղծվել է 1946 թվականին Վիսկոնսին նահանգի Շեբոյգան քաղաքում։ Նախնական շրջանում խմբի անդամներն էին՝ Ջանեթ Էրտելը (1913 թվականի սեպտեմբերի 21 — 1988 թվականի նոյեմբերի 4), Քերոլ Բաշմեննը (1927 թվականի մայիսի 13 — 2023 թվականի սեպտեմբերի 30), Դորոտի Շվարցը (1927 թվականի փետրվարի 18 — 2016 թվականի ապրիլի 4), Ջիննի Օսբորնը (1927 թվականի ապրիլի 25 — 2003 թվականի մայիսի 19)։ 1952 թվականին Դորոտի Շվարցին փոխարինել է Լին Էվանսը (1924 թվականի մայիսի 2 — 2020 թվականի փետրվարի 6), իսկ 1953 թվականին Ջիննի Օսբորնին փոխարինել է Մարջի Նիդհեմը (1929 թվականի հուլիսի 15-ին — 2025 թվականի օգոստոսի 22), սակայն Ջիննին հետագայում վերադարձել է խմբի կազմ։ Նենսի Օվերտոնը (1926 թվականի փետրվարի 6 — 2009 թվականի ապրիլի 5) նույնպես եղել է խմբի անդամ, սակայն երբեք չի մասնակցել ձայնագրմանը։ 1962 թվականի մարտին նա լքել է խումբը, և նրա տեղը զբաղեցրել է Ջոյս Վեսթոնը։ Նախնական շրջանում նրանք կատարում էին ֆոլկ երաժշտություն, ինչպես The Weavers-ը, բայց հետագայում նրանք փոխել են իրենց ոճը։ Հնարավոր է փոփոխությունների մի մասը տեղի են ունեցել Օսբորնի հայրիկի ազդեցության ներքո։ 1961 թվականին Ջիննի Օսբորնը կրկին լքել է խումբը։ Չկարողանալով գտնել արժանի փոխարինող, խումբը լուծարվել է 1963 թվականին։
2001 թվականին խումբը ընդգրկվել է Վոկալ խմբերի փառքի սրահում[1]։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիս Մեյ Բաշմենն Շպիլվոգել, մահացել է 1981 թվականի հունվարի 4-ին, թաղված է Լիթլ Ռոքի ազգային գերեզմանատանը[2]։
Ջանեթ Էրտել Բլայեր, մահացել է 1988 թվականի նոյեմբերի 22-ին, 75 տարեկան հասակում[3]։
Ջիննի Օսբորն (հետագայում հայտնի է որպես Ջիննի Ջաննիս), մահացել է 2003 թվականի մայիսի 19-ին[4]։
Նենսի Օվերտոն, մահացել է 2009 թվականի ապրիլի 5-ին կերակրափողի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[5]։
Դորոտի "Դոտտի" Շվարց, մահացել է 2016 թվականի ապրիլի 4-ին[6]։
Լին Էվանս Մենդ, մահացել է 2020 թվականի փետրվարի 6-ին, 95 տարեկան հասակում[7]։
Քերոլ Բաշմենն, մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին[8]։
Մարջորի "Մարգի" Նիդհեմ Լատցկո, The Chordettes վոկալ խմբի վերջին կենդանի մնացած անդամն էր, մահացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, Նյու Յորք նահանգի Սարատոգա-Սփրինգս քաղաքում, 96 տարեկան հասակում[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Սինգլ | Դիրքերը չարթերում | |||
|---|---|---|---|---|---|
| U.S. | U.S. | U.S. | UK | ||
| 1954 | "Mr. Sandman" | 1 | 11 | ||
| 1956 | "The Wedding" | 91 | |||
| "Eddie My Love" | 14 | ||||
| "Born To Be With You" | 5 | 8 | |||
| "Lay Down Your Arms" | 16 | ||||
| "Teen Age Goodnight" | 45 | ||||
| 1957 | "Just Between You and Me" | 8 | |||
| "Soft Sands" | 73 | ||||
| 1958 | "Lollipop" | 2 | 3 | 6 | |
| "Zorro" | 17 | ||||
| 1959 | "No Other Arms No Other Lips" | 27 | |||
| "A Girl's Work Is Never Done" | 89 | ||||
| 1960 | "A Broken Vow" | 102 | |||
| 1961 | "Never On Sunday" | 13 | 4 | ||
| "Faraway Star" | 90 | ||||
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Chordettes Sing Your Requests (1954)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2001 Inductee Archives». The Vocal Group Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-07-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Alice Mae Buschmann Spielvogel (1925-1981) - Find...». www.findagrave.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-17-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Janet Ertel (1913-1988) - Find A Grave Memorial». www.findagrave.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ Nick Talevski Rock Obituaries: Knocking On Heaven's Door. — Omnibus Press, 2010-04-07. — 754 с. — ISBN 978-0-85712-117-2
- ↑ Hevesi, Dennis (2009-04-11). «Nancy Overton, Singer for the Chordettes, Is Dead at 83». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Dorothy "Dottie" Hummitzsch Schwartz (1927-2016)...». www.findagrave.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Lynn Evans Mand». chroniclet.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-02-13-ին. Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ «Carol Hagedorn Buschmann...». www.legacy.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2024-01-26-ին.
- ↑ admin (2025-08-23). «Marjorie (Needham) Latzko Obituary - Saratoga Springs, New York». Legacy.com (անգլերեն). Վերցված է 2025-12-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Chordettes» հոդվածին։ |
| ||||||||||||||||