close
Jump to content

.tr

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.tr
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Թուրքիա
Ներդրվել էսեպտեմբերի 17, 1990
Փյունիկոդtr
Կայքtrabis.gov.tr(թուրքերեն)

.tr, Թուրքիայի վերին մակարդակի ազգային դոմենն է, ստեղծվել է 1990թ․ սեպեմբերի 17-ին[1]։

Դոմենի կառավարումն ի սկզբանե իրականացվում էր Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի կողմից, որն ավելի քան քսան տարի շարունակ կատարում էր գրանցման օպերատորի գործառույթ՝ մինչև 2022 թ. սեպտեմբերի 14-ը, երբ սկսեց գործել TRABİS համակարգը[2]։

2010 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի կողմից հրապարակվեց «Ինտերնետային դոմենային անունների կառավարման կանոնակարգը»։ Այս կանոնակարգի համաձայն՝ 2018 թ. դեկտեմբերի 21-ին «.tr» վերջավորությամբ դոմենային անունների տրամադրման իրավասությունը փոխանցվեց Nic.TR-ից BTK-ին[3]։

Պայմանագրի համաձայն՝ 2022 թ. սեպտեմբերի 12-ին Nic.TR կայքը դադարեցրեց գործունեությունը, իսկ սեպտեմբերի 14-ին գործարկվեց TR Ցանցային տեղեկատվական համակարգը (TRABİS), որը ստանձնեց դոմենների կառավարման համակարգը[4]։

Դասակարգման նպատակով ձևավորվել են երկրորդ մակարդակի դոմենային անուններ՝ օրինակ՝ .com.tr, .gov.tr և այլն։

Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պաշտոնական կառույցների համար օգտագործվում է gov.ct.tr դոմենային անունը[5]։

Երկրորդ մակարդակի դոմենային անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • gov.tr – ենթադոմեն՝ Թուրքիայի պետական մարմինների և պետական հաստատությունների համար[6]։
  • bel.tr – ենթադոմեն՝ նահանգային և տեղական իշխանությունների համար։
  • pol.tr – ենթադոմեն՝ Թուրքիայի Ոստիկանության համար։
  • edu.tr – ենթադոմեն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք հաստատված են Բարձրագույն կրթության խորհրդի՝ YÖK-ի կողմից։
  • k12.tr – ենթադոմեն՝ կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների, տարրական, հիմնական և միջնակարգ դպրոցների համար, որոնք հաստատված են Թուրքիայի Կրթության նախարարության կողմից։ Այս ենթադոմենը գործում է Թուրքիային հատկացված .tr բարձր մակարդակի դոմենի ներքո։ Թուրքիայում միջնակարգ և տարրական դպրոցները սովորաբար իրենց կայքերում օգտագործում են այս դոմենային ձևաչափը՝ որպես երկրի կոդային վերջավորությունից առաջ գտնվող բնութագրիչ։ Այս դոմենը պարտադիր չէ օգտագործել, սակայն Թուրքիայի մի շարք նահանգներում՝ օրինակ՝ Քութահյա, Չանաքքալե, Չանքըրը, Օրդու, Գիրեսուն և այլ նահանգներում, գրեթե բոլոր դպրոցները գործում են հենց այս դոմենային անվան ներքո։ 2016 թ. սեպտեմբերի տվյալներով՝ նաև Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող 38 դպրոց իրենց կայքերում օգտագործում են վերոնշյալ դոմենային անունը[7]։
  • av.tr – ենթադոմեն՝ իրավաբանական և փաստաբանական ընկերությունների համար։
  • dr.tr – ենթադոմեն՝ բժիշկների, բժշկական կենտրոնների, հիվանդանոցների և առաջնային բուժօգնությանն ուղղված այլ հաստատությունների համար։
  • tsk.tr – ենթադոմեն՝ Թուրքիայի զինված ուժերի և ռազմական կառույցների համար։
  • ct.tr – ենթադոմեն՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պետական և հասարակական մարմինների համար։
  • .tr դոմենային անվան գրանցման հայտը ներկայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն 15 օրվա ընթացքում։ Փաստաթղթերի ստացումից հետո դոմենային անվան գրանցումը իրականացվում է երկու օրվա ընթացքում։

Լիազորված կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին լոգոն

.tr վերջավորությամբ դոմենային անունների վաճառքով և մարկետինգով զբաղվելու իրավասություն ունեցող կազմակերպություններն են[8]

  • Aerotek տեղեկատվական արդյունաբերություն և առևտրային բաժնետիրական ընկերություն
  • Դոմենային անվան գրանցման տեղեկատվական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  • Alastyr հեռահաղորդակցության բաժնետիրական ընկերություն
  • Atak դոմենային տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնետիրական ընկերություն
  • Çizgi հեռահաղորդակցության բաժնետիրական ընկերություն
  • Doruk տեղեկատվական տեխնոլոգիաների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  • DH տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերություն և առևտուր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  • Gri ինտերնետային տեխնոլոգիաների բաժնետիրական ընկերություն
  • İHS կորպորատիվ տեխնոլոգիական ծառայությունների բաժնետիրական ընկերություն
  • İsim Kayıt տեղեկատվական բաժնետիրական ընկերություն (թարգմ.՝ «Անվան գրանցման տեղեկատվական ընկերություն»)
  • İsimtescil տեղեկատվական բաժնետիրական ընկերություն (թարգմ.՝ «Անվան գրանցման տեխնոլոգիական ընկերություն»)
  • Netdirekt տեղեկատվական խորհրդատվության և հաղորդակցության ծառայությունների արդյունաբերություն և առևտուր բաժնետիրական ընկերություն
  • Niobe հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման և խորհրդատվական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  • Միջին Արևելքի Տեխնիկական Համալսարանի Զարգացման Հիմնադրամի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Արդյունաբերություն և Առևտրային բաժնետիրական ընկերություն
  • Teknotel հեռահաղորդակցության արդյունաբերություն և առևտրային բաժնետիրական ընկերություն
  • Türkticaret.Net ծրագրային ծառայությունների արդյունաբերություն և առևտրային բաժնետիրական ընկերություն (թարգմ.՝ «Թուրքական առևտրային ցանց» ծրագրային ծառայություններ)
  • Webhosting տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնետիրական ընկերություն (թարգմ.՝ «Վեբ հոսթինգ տեղեկատվական տեխնոլոգիաներ»)
  • Yöncü տեղեկատվական լուծումների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (թարգմ.՝ «Ղեկավար տեղեկատվական լուծումներ»)

Վերոնշյալ կազմակերպությունները պաշտոնապես լիազորված են զբաղվել .tr դոմենային անունների մարքեթինգով և գրանցման ծառայություններով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «.tr Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2025-11-12-ին.
  2. «Member Profile: .tr | Country Code Names Supporting Organisation». ccnso.icann.org. Վերցված է 2025-11-12-ին.
  3. «|||| nic.tr ||||». nic.tr. Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2025-11-12-ին.
  4. «TRABİS». www.trabis.gov.tr. Վերցված է 2025-11-12-ին.
  5. «|||| nic.tr ||||». www.nic.tr. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2025-11-12-ին.
  6. «Mevzuat Bilgi Sistemi». www.mevzuat.gov.tr. Վերցված է 2025-11-12-ին.
  7. «www.meb.k12.tr---T.C. Millî Eğitim Bakanlığı». www.meb.k12.tr. Վերցված է 2025-11-12-ին.
  8. «> TRABİS - "tr" Ağ Bilgi Sistemi». www.trabis.gov.tr (թուրքերեն). Վերցված է 2025-11-12-ին.
  9. «> KAYIT KURULUŞLARI». www.trabis.gov.tr (թուրքերեն). Վերցված է 2025-11-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]