Hookah
| «Hookah» | |
|---|---|
![]() | |
| Թայգայի և Յանգ Թագի սինգլը | |
| Թողարկված | Ապրիլի 9, 2014 |
| Ֆորմատ | Թվային ներբեռնում |
| Ձայնագրված | 2014 |
| Ժանր | Հիփ հոփ |
| Տևողություն | 3։22 |
| Լեյբլ | Young Money Entertainment, Cash Money Records, Republic Records |
| Պրոդյուսեր | London on da Track |
«Hookah», ամերիկացի ռեփեր Թայգայի երգն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Յանգ Թագը։ Այն թողարկվել է 2014 թվականի ապրիլի 9-ին՝ Young Money Entertainment, Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգը գրվել է Թայգայի, Յանգ Թագի և Ջես Ջեքսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է London on da Track-ը։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 15-ին Թայգան երգից մի փոքր հատված է տեղադրում իր Ֆեյսբուքի էջում, իսկ մարտի 17-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվում է։ Երկու ամիս անց՝ ապրիլի 9-ին, երգը որպես սինգլ թողարկվում է թվային ներբեռնման համար[1]։
Քննադատական արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Complex» ամսագրի լրագրող Dharmic X-ը գրել է, որ երգը ունի պոտենցիալ դառնալու մեծ հիթ[2]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի ապրիլի 21-ին, իսկ պրեմիերան կայացել հունիսի 6-ին։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Ալեքս Նազարին և Թայգան։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած հորիզոնական |
|---|---|
| 32 | |
| 188 | |
| 10 | |
| 85 | |
| 24 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga». Itunes.apple.com. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Tyga and Young Thug Collaborate on New Song "Hookah"». Complex. 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
| ||||||||||
