Zjerm
| «Zjerm» «Կրակ» | |
|---|---|
| Շկոդրա Էլեկտրոնիկեի երգը «Shndrit!» ալբոմից | |
| Թողարկված | 2024 թվականի դեկտեմբերի 10 |
| Ժանր | |
| Լեզու | գեգյան ալբաներեն |
| Տևողություն | 3:04 |
| Լեյբլ | NUDA |
| Հեղինակ |
|
| Կոմպոզիտոր |
|
| Պրոդյուսեր | Կոլե Լացա |
«Zjerm», ալբանական Շկոդրա Էլեկտրոնիկե դուետի երգը։ Այն գրել են Բեատրիչե Գյերգին, Կոլե Լացան և Լեկե Գելոշին, իսկ պրոդյուսերական աշխատանքը կատարել է Լացան։ Երգը թողարկվել է որպես դուետի Shndrit! մինի ալբոմի գլխավոր սինգլ։ «Zjerm»-ը ներկայացրել է Ալբանիան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում և ընդգրկվել Շվեդիայի, Հունաստանի, Լիտվայի և Շվեյցարիայի չարթերում։
Նախապատմություն և ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Zjerm»-ի խոսքերը գրել են Բեատրիչե Գյերգին և Լեկե Գելոշին, երաժշտությունը գրել է Բեատրիչե Գյերգին, իսկ գործիքավորումը կատարել է Կոլե Լացան[1]։ Գյերգին երգը նկարագրել է որպես «անձնական աշխատանք, որի խոսքերը ուսումնասիրում են մարդկային կարեկցանքը», ինչպես նաև այն անվանել է «ալբանական երգ՝ ժամանակակից շեշտով»[2]։
Երգի կենտրոնական մոտիվը կրակն է, որը խորհրդանշում է ուժ, մաքրում և վերածնունդ։ Այն նկարագրվում է որպես ցեղային պարերի վրա ընկնող կրակ՝ որպես կապ ավանդույթի և փոփոխության միջև[3]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]CNN-ի Ռոբ Պիչետան «Zjerm»-ը դասել է Եվրատեսիլ 2025-ի լավագույն երգերի շարքում առաջին տեղում՝ գովելով դրա յուրահատկությունը և նշելով, որ մրցույթում այն ոչ մի այլ երգի նման չէ։ Նա ընդգծել է դուետի ոչ ավանդական ոճը և երկրպագուների շրջանում աճող դրական արձագանքը[4]։ NPR-ի Գլեն Ուելդոնը «Zjerm»-ը ընդգրկել է Եվրատեսիլ 2025-ի տասը լավագույն երգերի շարքում՝ այն նկարագրելով որպես «ուժեղ» բալկանյան բալլադ՝ հակադիր վոկալ կատարումներով և «վառ» պատկերայնությամբ։ Նա նաև նշել է երգի «ուժեղ» ներուժը պրոֆեսիոնալ ժյուրիների մոտ[5]։ Göteborgs-Posten-ի Կարլ Պետերսոն Մոբերգը երգը առանձնացրել է առաջին կիսաեզրափակչի մասնակիցների շարքում՝ գովելով այն որպես «համարձակ և դրամատիկ» ֆոլկտրոնիկա կատարում, որը տարբերվում է «տիպիկ փոփ և նովելթի» համարներից։ Նա կանխատեսել է, որ Ալբանիան կանցնի եզրափակիչ և այնտեղ ուժեղ ազդեցություն կթողնի[6]։
Բուքմեյքերական կանխատեսումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիան զգալի աճ է գրանցել Եվրատեսիլ երգի մրցույթի բուքմեյքերական կանխատեսումներում՝ փետրվարի 23-ին սկսելով 21-րդ հորիզոնականից[7]։ Մարտի 2-ին երկիրը բարձրացել է 17-րդ հորիզոնական, իսկ մարտի 16-ին արդեն մտել է լավագույն տասնյակ[8][9]։ Ալբանիան առավելագույնը հասել է 9-րդ հորիզոնականին մարտի 23-ին և ամբողջ ապրիլի ընթացքում մնացել է լավագույն տասնյակում՝ 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ զբաղեցնելով 10-րդ տեղը[10][11]։ Բացի այդ, Ալբանիան OGAE ամենամյա քվեարկությունում զբաղեցրել է 6-րդ տեղը, որտեղ քվեարկում են OGAE ցանցի եվրատեսիլյան երկրպագուների կազմակերպությունները ամբողջ Եվրոպայից[12]։
Եվրատեսիլյան մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Wiwibloggs-ի միջազգային եվրատեսիլյան գրախոսների խումբը՝ Wiwi Jury-ն, երգը դասել է 2025 թվականի մասնակիցների շարքում երկրորդ տեղում՝ տալով միջին 8,40 գնահատական[13]։
Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Festivali i Këngës 63
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի հեռարձակող Radio Televizioni Shqiptar-ը (RTSH) 2024 թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթին մասնակցելու մասին՝ կիրառելով մասնակցի ընտրության իր երկարամյա ձևաչափը՝ Festivali i Këngës-ը[1]։ Այդ թողարկումը եղել է ազգային եզրափակչի 63-րդ մրցույթը։ 30 մասնակիցներից բաղկացած մրցույթը կազմակերպվել է երկու կիսաեզրափակիչներով, որոնք ավարտվել են մեկ մեծ եզրափակչով[14]։ Ժյուրին ընտրել է 15 եզրափակիչ մասնակիցների, իսկ վերջնական արդյունքը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի ձայների, առցանց հարթակի միջոցով արտասահմանից ստացված ձայների, որոնք կոչվել են «սփյուռքի ձայներ», ինչպես նաև Ալբանիայում և Կոսովոյում SMS քվեարկության համադրմամբ[15]։
«Zjerm»-ը պաշտոնապես հայտարարվել է Festivali i Këngës 63-ի մասնակից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին[16]։ Երգը մրցել է դեկտեմբերի 19-ի առաջին կիսաեզրափակչում, անցել է եզրափակիչ, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած եզրափակչում հաղթել է ինչպես ժյուրիի, այնպես էլ հեռուստաքվեարկության արդյունքում՝ ստանալով Եվրատեսիլում Ալբանիան ներկայացնելու իրավունքը[17]։
Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը անցկացվել է Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jakobshalle համալիրում։ Այն բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք կայացել են 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ 2025 թվականի մայիսի 17-ին[18]։ 2025 թվականի հունվարի 28-ին անցկացված վիճակահանության ժամանակ Ալբանիան ընդգրկվել է առաջին կիսաեզրափակչում[19]։ Ելույթը, մասնավորապես՝ Գյերգիի բեմական հագուստը, ոգեշնչված է եղել Ռոզաֆայի լեգենդից[20]։ Երգը կիսաեզրափակչում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ստանալով 122 միավոր, և անցել մեծ եզրափակիչ[21]։ Մեծ եզրափակչում «Zjerm»-ը հնչել է 26-րդ համարի ներքո՝ վերջինը, և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականըը՝ 218 միավորով։
Երգերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային ներբեռնում/հոսքային լսում[22]
- «Zjerm» – 3:04
Թվային ներբեռնում/հոսքային լսում, Clap! Clap! ռեմիքս[23]
- «Zjerm» – 3:04
- «Zjerm» (Clap! Clap! ռեմիքս) – 4:28
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չարթ, 2025 | Ամենաբարձր
դիրք |
|---|---|
| Հունաստան, միջազգային (IFPI)[24] | 8 |
| Լիտվա (AGATA)[25] | 29 |
| Շվեդիա Heatseeker (Sverigetopplistan)[26] | 13 |
| 78 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Տարբերակ | Լեյբլ | Աղբ. |
|---|---|---|---|---|---|
| Տարբեր | 2024 թվականի դեկտեմբերի 10 | Օրիգինալ | ինքնուրույն թողարկում | ||
| 2025 թվականի մայիսի 2 | Clap! Clap! ռեմիքս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Farren, Neil (2024 թ․ սեպտեմբերի 30). «Albania: Eurovision 2025 Participation Confirmed». Eurovoix. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Festivali i Këngës në RTSH ndez motorët, grupi "Shkodra Elektronike": "Është një himn, lirikë mbi…" [Festivali i Këngës at RTSH fires up the engine, the group "Shkodra Elektronike": "It's an anthem, lyrics about..."] (Video) (ալբաներեն). Radio Televizioni Shqiptar. 2024-11-15. Վերցված է 2024-12-23-ին – via YouTube.
- ↑ Ilay Gaist (2024 թ․ դեկտեմբերի 24). «Albania: Shkodra Elektronike to Perform "Zjerm" in Full Albanian Language at Eurovision!». Euromix. Վերցված է 2025 թ․ հունվարի 9-ին..
- ↑ Picheta, Rob (2025 թ․ մայիսի 16). «The good, the bad and the raunchy: All 26 Eurovision songs, ranked from worst to first». CNN. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Weldon, Glen (2025 թ․ մայիսի 16). «The 10 best songs of Eurovision 2025 — and their chances to win». NPR. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Moberg, Carl Petersson (2025 թ․ մայիսի 13). «Bidragen att ha koll på i semifinal 1 i Eurovision 2025». Göteborgs-Posten (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Granger, Anthony (2025 թ․ փետրվարի 23). «Betting Odds: Sweden Favourite to Win Eurovision 2025 As Chance of Victory Improves». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Granger, Anthony (2025 թ․ մարտի 2). «Betting Odds: France, Netherlands & Austria Rise Up The Odds». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Granger, Anthony (2025 թ․ մարտի 16). «Sweden, Austria & Israel Top Three Favourites to Win Eurovision 2025 After All 37 Songs Released». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Granger, Anthony (2025 թ․ մարտի 23). «Austria Closes in on Sweden in the Betting Market to Win Eurovision 2025». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Granger, Anthony (2025 թ․ ապրիլի 27). «Betting Odds: Netherlands Rises to Fourth & Czechia Up to Seventh Favourite to Win Eurovision 2025». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Sweden wins the Ogae poll for Eurovision 2025: See how the fans voted». Eurovisionworld. 2025 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Vautrey, Jonathan (2025 թ․ ապրիլի 14). «Eurovision 2025: Reviews and rankings by the Wiwi Jury». Wiwibloggs. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 10). «Albania: Festivali i Këngës 63 Winner to Eurovision & Diaspora Vote Introduced». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Fest 63–Emrat e jurisë profesionale që do të përzgjedhin finalistët» (ալբաներեն). Radio Televizioni Shqiptar (RTSH). 2024 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Conte, Davide (2024-10-07). «🇦🇱 Albania: Festivali i Këngës 63 Artists Revealed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-10-07-ին.
- ↑ Ljuština, Stevan (2024-12-23). «Evrovizija 2025 | Shkodra Elektronike putuje u Bazel» [Eurovision 2025 | Shkodra Electronics to travel to Basel]. Evrovizija.rs (սերբերեն). Վերցված է 2024-12-23-ին.
- ↑ «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.TV. European Broadcasting Union. 2024-08-30. Վերցված է 2025-01-28-ին.
- ↑ «Eurovision 2025: Semi-Final Draw Results». Eurovision.TV (Press release). European Broadcasting Union. 2025-01-28. Վերցված է 2025-01-31-ին.
- ↑ Adams, William Lee (2025-05-05). «Albania: Shkodra Elektronike nod to the Legend of Rozafa with breast outlined on dress». Wiwibloggs (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-05-17-ին.
- ↑ «Eurovision 2025: The First Semi-Final Qualifiers». Eurovision.TV. European Broadcasting Union. 2025-05-13. Վերցված է 2025-05-14-ին.
- 1 2 «Zjerm - Single - Album by Shkodra Elektronike». Apple Music. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 26-ին.
- 1 2 «Zjerm (Clap! Clap! Remix) - Single - Album by Shkodra Elektronike». Apple Music. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Official IFPI Charts − Digital Singles Chart (International) − Εβδομάδα: 21/2025» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «2025 21-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2025 թ․ մայիսի 23. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Veckolista Heatseeker, vecka 21, 2025». Sverigetopplistan. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
|