close
Jump to content

.bz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.bz
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն
Երկիր Բելիզ
Ներդրվել է1991
Փյունիկոդbz
Կայքbelizenic.bz

.bz, Բելիզի վերին մակարդակի ազգային դոմեն, կառավարվում է Բելիզի համալսարանի կողմից[1]։

Մի ժամանակ ամերիկյան մի ընկերություն .bz դոմենները շուկայավարել է որպես «բիզնես» (business), և այդ ընկերությունը դատական ​​​​հայց ներկայացրեց ICANN-ի դեմ ՝ փորձելով արգելափակել .biz դոմենը՝ որպես «անարդար մրցակցություն»[2]։

Ներկայումս գրանցամատյանը գտնվում է Բելիզում, բայց դեռևս դոմենը երկրից դուրս է ներկայացնում որպես «բիզնեսային նշանակություն ունեցող»։ Հասանելի են նաև միջազգային դոմեններ՝ ոչ ASCII նիշերի լայն տեսականիով։ Դոմենի գրանցումը ազատ է։ .bz դոմենի անունը պետք է պարունակի երեքից վաթսուներեք նիշ[3]։

Դոմեն Նախատեսված նպատակը
.com.bz Առևտրային
.edu.bz Կրթական
.gov.bz Կառավարություն
.net.bz Ցանցային կապ
.org.bz Կազմակերպություններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IANA: Delegation Record for .BZ
  2. «Order in Economic Solutions, Inc. v. ICANN». ICANN. 2000-09-13. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007-11-22-ին.
  3. NICbz FAQs

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]