close
  • Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • Ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
    • Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)
    • Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.
    • Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում
    • Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում
  • Թղթադրամներ
    • Շրջանառու թղթադրամներ
    • Շրջանառությունից դուրս բերված թղթադրամներ
  • Մետաղադրամներ
  • Հուշադրամներ
  • Հավաքորդական թղթադրամներ
  • «Նոյյան տապան» ներդրումային դրամներ
  • «Դրամագետ» վաճառասրահ
  • Թղթադրամների և մետաղադրամների փոխանակման կանոնները
  • Կարգավորող փաստաթղթեր
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամաշրջանառություն

Դրամաշրջանառություն

Կանխիկ դրամաշրջանառության համակարգը

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների առօրյա վճարումների համար կանխիկ դրամը դեռևս համարվում է բնակչության կողմից կիրառվող հիմնական վճարամիջոցը։ Հայաստանի Հանրապետությունում գործում է կանխիկ դրամաշրջանառության կազմակերպման կենտրոնացված (ավանդական) մոդելը, որի պայմաններում Կենտրոնական բանկը մասնակցում է կանխիկի կառավարման բոլոր փուլերին։

Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամաշրջանառության համակարգի հիմնական մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, թվով 18 առևտրային բանկ (շուրջ 550 մասնաճյուղով), թվով 6 ինկասացիոն կազմակերպություն։

ՀՀ ԿԲ-ի դերը կանխիկ դրամաշրջանառությունում

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի խնդիրների շարքին են դասվում Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակեր­պումն ու կարգավորումը։

Նշված խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես կանոնակարգում է կանխիկ դրամաշրջանառության իրավական դաշտը, կազմակերպում է ՀՀ թղթադրամների տպագրման և մետաղադրամների հատման գործընթացը, կանխիկ դրամը պահպանում է հատուկ դրամապահոցներում, շրջանառության մեջ է դնում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, շրջանառությունից հետ է կանչում ՀՀ ԿԲ թողարկված դրամանիշերը,  ապահովում է առևտրային բանկերի դրամարկղային սպասարկումը, ապահովում է շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի պատշաճ որակը և այլն։

Բանկերի դերը կանխիկ դրամաշրջանառությունում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում առևտրային բանկերի դրամարկղային սպասարկումն իրականացվում է բանկերի դրամարկղային կենտրոնների միջոցով։

Առևտրային բանկերը, կանխիկ դրամաշրջանառության կազմակերպման գործընթացում հանդես են գալիս որպես միջնորդ և իրականացնում են հետևյալ գործառույթները.

  • հաճախորդների պահանջը կանխիկի նկատմամբ բավարարելու նպատակով ձևավորում են կանխիկ դրամի անհրաժեշտ պաշարներ,
  • հաճախորդների դրամարկղային սպասարկման արդյունքում տնտեսությանը տրամադրում են և շրջանառությունից հետ են ընդունում կանխիկ դրամը,
  • վերամշակում են հաճախորդներից ստացված (մուտքագրված) կանխիկ դրամը և այլն:

  ՀՀ բանկային համակարգում կանխիկ դրամի փոխադրումներն իրականացնում են ինկասացիոն կազմակերպությունները:

Կանխիկ դրամաշրջանառության ապահովման  նպատակները

Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամաշրջանառության համակարգի հիմնական խնդիրը տնտեսության բոլոր սուբյեկտների մոտ կանխիկ դրամի նկատմամբ ձևավորվող պահանջի բավարարումն է: Կանխիկ դրամաշրջանառության համակարգի բարելավման ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են.

  1. կանխիկ դրամաշրջանառության անընդհատության ապահովումը,
  2. կանխիկի շրջանառությունը պատշաճ որակի դրամանիշերով ապահովելը,
  3. անվտանգությունը։

 Հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության համար նախատեսված թղթադրամներից և մետաղադրամներից բացի թողարկում է նաև հուշադրամներ։ ՀՀ կենտրոնական բանկը հուշադրամներն իրացնում է «Դրամագետ» վաճառասրահի միջոցով։

Մաշված և վնասված ՀՀ դրամանիշերի փոխանակումը

Մաշված և վնասված ՀՀ դրամանիշերը քաղաքացիները կարող են անվճար փոխանակել շրջանառության համար պիտանի դրամանիշերով։ Քաղաքացիները ՀՀ հնամաշ և վնասված դրամանիշերի փոխանակումը կարող են կատարել ինչպես առևտրային բանկերում, այնպես էլ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին դրամարկղում։ Կասկածելի դրամանիշերի համար Կենտրոնական բանկում կատարվում է համապատասխան փորձաքննություն։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ