close
  • Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • Ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Մեր գործընկերները
  • Հասարակություն
  • Ֆինանսական համակարգ
  • Ազգային Ժողով
  • Կառավարություն
  • Միջազգային գործընկերներ
  • Մեր մասին
  • Մեր գործընկերները

Մեր գործընկերները

ՀՀ կենտրոնական բանկը համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ իր օրենսդրական լիազորությունները կատարելու և ֆինանսական կայունությունը ապահովելու համար:
Նրա հիմնական գործընկերներն են հասարակությունը, ֆինանսական համակարգի մասնակիցները, Ազգային ժողովը, Կառավարությունը և միջազգային կազմակերպությունները: Թափանցիկ հաղորդակցության, կարգավորման ոլորտում համագործակցության և քաղաքականության մշակման միջոցով, ԿԲ-ն ամրապնդում է հանրային վստահությունը, բարձրացնում է ֆինանսական ներառականությունը և համապատասխանում է համաշխարհային տնտեսական չափանիշներին: Այս համագործակցությունները կենսական նշանակություն ունեն տնտեսական աճի խթանման, գնաճի կայունության պահպանման և Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:

Հասարակությունը որպես գործընկեր

ՀՀ Կենտրոնական բանկը հաշվետու է հանրության առջև իր օրենսդրական մանդատի իրականացման համար:
Իր հանրային հաշվետվությունների միջոցով Կենտրոնական բանկը նպատակ ունի բարձրացնել վստահությունը գների կայունության ոլորտում գնաճի թիրախավորման քաղաքականության, ինչպես նաև երկրի ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության հանդեպ:
Կենտրոնական բանկը հաղորդակցվում է բաց և թափանցիկ կերպով՝ հանրությանը տրամադրելով համապարփակ, արդի, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն՝ օգտագործելով բոլոր հնարավոր հաղորդակցական գործիքները:
Իր հաղորդակցման մեջ Կենտրոնական բանկը ականջալուր է հանրությանը՝ գնահատելով և հաշվի առնելով իր հիմնական շահառուների մոտեցումները, տեսակետները և դիտարկումները, ինչպես նաև նրանցից ստացվող ազդանշանները քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում:
Կենտրոնական բանկը շարունակաբար ձգտում է բարելավել հանրային հաշվետվողականության և հաղորդակցման իր մոտեցումները, ինչը հանդիսանում է հաստատության նկատմամբ հանրային վստահության հիմնաքարերից մեկը:

ՀՀ Ֆինանսական համակարգը որպես գործընկեր

Ֆինանսական համակարգի մասնակիցները՝ հանդիսանալով Կենտրոնական բանկի հիմնական գործընկերներ՝ ապահովում են հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղակականության իրագործումը: Մատուցելով բազմազան ֆինանսական ծառայություններ գործող կարգավորման և վերահսկողության դաշտի ներքո՝ մեր գործընկեր ֆինանսական հաստատություններն իրականացնում են կարևոր գործառույթներ, որոնք իրենց բնույթով հանդիսանում են հասարակական բարիք:
Համագործակցության ձևավորման և դրա շարունակական պահպանման և զարգացման շնորհիվ ֆինանսական համակարգը ի զորու է իրականացնելու տնտեսության և հասարակության գործունեությունն ապահովող այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են վճարումների և փոխանցումների իրականացումը, կապիտալի ձևավորումը և վերաբաշխումը, համակարգային և առանձին գործունեություններով պայմանավորված ռիսկերի չեզոքացումն ու կլանումը, ֆինանսական ներգրավվածությունը և այլն:
Ֆինանսական համակարգի զարգացման ժամանակակից միտումների ներքո Կենտրոնական բանկը ձգտում է ավելի խորացնել իր գործընկերային փոխհարաբերությունները ֆինանսական համակարգի մասնակիցների հետ՝ նպատակ ունենալով խթանելու առավել սպառողակենտրոն ֆինանսական համակարգի զարգացումը: Վերջինս նպաստում է ավելի արդյունավետ, արագ և հարմարավետ ծառայությունների մատուցմանը հասարակությանը, բիզնես համայնքին և Կառավարությանը:
Գործընկերների հետ համագործակցության հիմնական հարթակ են հանդիսանում Հայաստանի բանկերի միության հարթակը, ինչպես նաև կարգավորման նոր ուղղությունների ձևավորման նպատակով Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող պարբերական քննարկումները: 

ՀՀ Ազգային Ժողովը որպես գործընկեր

 Կենտրոնական բանկը կամ ՀՀ ազգային բանկը, սահմանադրական անկախ կարգավիճակ ունեցող մարմին է:
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովը, որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, ընտրում է ԿԲ-ի կառավարման մարմինները՝ Նախագահին և Կենտրոնական բանկի խորհրդի մյուս 7 անդամներին:
Ի լրումն իր հանրային թափանցիկության լավագույն ստանդարտի, Ազգային ժողովը միակ մարմինն է, որին, Սահմանադրության համաձայն հաշվետու է Կենտրոնական բանկը: Մասնավորապես ԱԺ-ն է հաստատում Կենտրոնական բանկի վարչական և կապիտալ ծախսերը, ԱԺ-ին է Կենտրոնական բանկը ներկայացնում իր գործունեության տարեկան հաղորդումը և օրենքով սահմանված հաշվետվությունները:
ԿԲ-ն և Ազգային Ժողովը համագործակցում են նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունների և ֆինանսական կազմակերպությունների գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: 

ՀՀ կառավարությունը որպես գործընկեր

ՀՀ կենտրոնական բանկը, որպես ՀՀ կառավարության գործընկեր և խորհրդատու, իր ուրույն դերակատարումն ունի ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության տարբեր ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներում։ Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկն հանդիսանում է որպես կապող օղակ ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ աջակցելով ծրագրերի մշակման աշխատանքներին, գործող ծրագրերի ներքո ծագած գործնական խնդիրների շուրջ ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկումների իրականացմանը, որի արդյունքում ամփոփվում և պարբերաբար ՀՀ կառավարությանն են ներկայացվում ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկություններ։ Ընդ որում, բազմաթիվ աջակցության ծրագրերի իրագործման ժամանակ, հատկապես մատչելի ֆինանսավորման ռեսուրսների տրամադրման միջոցով, ՀՀ կենտրոնական բանկն ունի անմիջական ներդրում իր դուստր կազմակերպությունների միջոցով։
Բացի վերը նշվածը, ՀՀ կենտրոնական բանկը ստանձնել է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործողությունների ծրագրով նախատեսված՝ ՀՀ-ում թվայնացման օրակարգի բարեփոխումների իրագործման հանձնառությունը և այդ աշխատանքների համակարգումը։
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության և պետական շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, պարբերաբար կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀՀ-ում մակրոտնտեսական իրավիճակի և հետագա զարգացումների  վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները, որոնք կարևոր նշանակություն ունեն ՀՀ տնտեսական բարեփոխումների և քաղաքականության մշակման գործընթացում։

Միջազգային գործընկերներ

Կենտրոնական բանկը առաջնահերթություն է տալիս միջազգային գործընկերությունների դերին և նշանակությանը՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես են այս համագործակցությունները ազդում դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության և գլոբալ տնտեսական ինտեգրման վրա։ Աշխարհի ավելի ու ավելի փոխկապակցված տնտեսությունում Կենտրոնական բանկի ներգրավվածությունը միջազգային գործընկերների հետ դարձել է էական իր քաղաքականության նպատակներին հասնելու համար։ Այս գործընկերությունները ներառում են միջազգային կազմակերպությունների, ստանդարտներ սահմանող մարմինների, օտարերկրյա կենտրոնական բանկերի և ֆինանսական մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունների լայն շրջանակ։ Մասնակցելով համաշխարհային և տարածաշրջանային համագործակցություններին՝ Կենտրոնական բանկը ոչ միայն ստանում է արժեքավոր ֆինանսական և տնտեսական պատկերացումներ, այլև մեծացնում է իր հնարավորությունները՝ հաղթահարելու սահմաններից դուրս մարտահրավերները և համահունչ դարձնելու իր քաղաքականությունը միջազգային չափանիշներին։

Կարդալ ավելին:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ